ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)

19.07.2018 21:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)

Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է հերթական համարի շապիկը: INTERFAX.RU-ի ներկայացմամբ՝ այս անգամ ռուս և ամերիկացի նախագահների՝ Հելսինկիում կայացած հանդիպման արդյունքում խմբագրությունը որոշել է ամսագրի շապիկին տեղադրել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համատեղ դիմանկարը:

Ամսագրի թվիթերյան էջում հրապարակվել է նաև շապիկի անիմացիոն փոխակերպման տարբերակը, որով ցուցադրվում է, թե ինչպես են փոփոխվում համաշխարհային առաջնորդների դեմքերը:

Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի միջև հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում: Թեև երկու ղեկավարն էլ բարձր են գնահատել իրենց անցկացրած բանակցությունները, ԱՄՆ-ում Թրամփը քննադատության է ենթարկվել ինչպես դեմոկրատների, այնպես էլ մի շարք հանրապետականների կողմից:

Վենեսուելայի նախագահը հավաստել է, որ երկիրը պատրաստ է դրամական բարենորոգում իրականացնել

 



 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА