ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ և Մեսսիի մրցակցելը դիմակայությունն անվանելը էթիկապես ճիշտ չէ. Ռոնալդու

19.07.2018 19:18 ՍՊՈՐՏ
Իմ և Մեսսիի մրցակցելը դիմակայությունն անվանելը էթիկապես ճիշտ չէ. Ռոնալդու

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մրցակցության մասին։

Ռոնալդուի պատասխանը Իսկոյին. Դուք չեք կարող լաց լինել

«Մեսսիի հետ մրցակցելը հետաքրքիր էր, բայց դա չի կարելի դիմակայություն անվանել։ Դա էթիկապես ճիշտ չէ։ Մենք հաճույքով մրցակցում էինք և այն ձեզ դուր էր գալիս։ Նույնը կարելի է տեսնել Իտալիայում»,- Ռոնալդուի խոսքն է փոխանցում O Jogo-ն։

Հիշեցնենք, որ տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА