ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խստորեն դատապարտում եմ հարձակումները Ամենայն Հայոց Հայրապետի դեմ»

19.07.2018 16:49 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խստորեն դատապարտում եմ հարձակումները Ամենայն Հայոց Հայրապետի դեմ»

«Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ  հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Համաշխարհային համատեսքում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, քան վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն, թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի հետ: Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու եւ հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական մակարդակով ընդունումն ուներ ոչ միայն քաղաքական կարեւորություն, այլեւ ազգային-հոգեւոր վերազարթոնի նշանակություն, քանի որ հայ ժողովուրդը վերադարձավ միաստվածության ակունքներին: Վերջին ժամանակներում տարբեր անձանց կողմից, մանավանդ համացանցում, չարությամբ եւ ատելությամբ հնչում են քննադատություններ քրիստոնեական հավատքի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ, թե եկեղեցին հանուն հայրենիքի չի ուսուցանել, նվիրվել եւ հարկ եղած ժամանակ կյանքը զոհաբերել: Ինչքան էլ մարդիկ փորձեն ներքին կամ արտաքին ինչ-ինչ դրդապատճառներով նման անհարկի դիրոքորոշումներ ցուցաբերել, իրականությունն այն է, որ հայի ինքնության եւ հայապահպանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»:

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

Եզրափակելով խոսքը` Ս. Աղաջանյանն ընդգծել է. «Խորապես անհանգստացած եմ եւ խստորեն դատապարտում եմ հարձակումները Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։Դրանք հարվածներ են Հայ Առաքելական եկեղեցուն: Իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունը Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА