ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղափոխությունն առանց աշխատանքի է թողել իրավաբանին` կառավարությունից աշխատանք է պահանջում

19.07.2018 14:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխությունն առանց աշխատանքի է թողել իրավաբանին` կառավարությունից աշխատանք է պահանջում

Երեւանաբնակ ԱԼՎԱՐԴ ԳԱՍԱՊԱՐՅԱՆԸ  արդեն մի քանի օր  բողոքում է կառավարության շենքի դիմաց, նշելով, որ նորընտիր կառավարության պատճառով իր իրավաբան որդին դարձել է գործազուրկ: Տիկին Ալվարդի խոսքով` մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, 45-ամյա որդին աշխատել է իրավաբանի օգնական, հեղափոխության օրերին որոշել է աշխատանքից դուրս գալ եւ մասնակցել փողոցային պայքարին.«Որդիս երեք բարձրագույն կրթություն ունի, գործը թողեց ու միացավ հեղափոխության մասնակիցներին, ամբողջ օրը փողոցում էր անցկացնում, ասում էր նոր իշխանությունները լավ աշխատանք կտան, բայց արդյունքում այսօր մնացել է առանց աշխատանքի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը եւ ընդգծեց, որ ցանկանում է դիմել վարչապետին, որպեսզին որդու հարցը լուծի, քանի որ իրենց պատաճառով է նա դարձել գործազուրկ. «Հիվանդ կին եմ, դեղեր պետք է առնեմ գումար չկա: Դիմել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, հետո ՀՀ աշխատքնի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Մեզ բոլոր տեղերն ուղարկում են, բայց արդյունք չկա»,-ասաց Ա. Գասպարյանը եւ շեշտեց, որ կբողոքի այնքան ժամանակ մինչեւ կառավարությունը որդուն աշխատանքի չտեղավորի:

Զինկոմիսարիատների թվի կրճատման հետևանքով գործազուրկների թիվը չի ավելանա. ՊՆ խոսնակ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА