ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս մարդը երբեք չի մահանա. Nas Daily-ի տեսանյութի հերոսը հայտնի հայ անվաչմշկորդն է

19.07.2018 14:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս մարդը երբեք չի մահանա. Nas Daily-ի տեսանյութի հերոսը հայտնի հայ անվաչմշկորդն է

Հեղինակ՝ Nas Daily

Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից. այս անգամ տեսանյութի կենտրոնում հայտնի 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն է:

«ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉԻ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՄԱՆԱՏԻՊ ԳԵՅ-ՊԱՐԱԴՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

«Այս մարդը երբեք չի մահանա» խորագիրը կրող տեսանյութում բլոգերը պատմում է, որ Լևոնը թոշակառու է, ապրում է փոքրիկ բնակարանում, սակայն նրա վարած կենսակերպը խոսում է այն մասին, որ նա անվախ է, կյանքով լեցուն, թվում է՝ նա տարիք չունի և երբեք չի մահանա:

 

Nas Daily-ն ընդգծում է, որ մարդիկ սիրում են Լևոնին իր կերպարի համար: «Այսպես է Լևոնն ապրում իր ամեն օրը, և դա այնքան շատ է տարբերվում այն կյանքից, որը վարում ենք ես ու շատ այլ մարդիկ»,- նշում է բլոգերը:«Այս մարդը, չնայած իր տարիքին, Հայաստանի ամենահայտնի անվաչմշկորդն է, նրա սահահրապարակը մայրուղիներն են: Նա ամեն օր անվաչմուշկներով է՝ առանց սաղավարտի, առանց մեքենաներից, պատահարներից, ոստիկանությունից վախենալու»,- նշում է բլոգերը՝ կոչ անելով իր հետևորդներին, այնուամենայնիվ, չկրկնել Լևոնի արածը:

Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների ու շախմատի մասին:

Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

Տեսանյութը այստեղ`

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА