o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարը մտավ «տուպիկ,» կամ ո՞ւմ ռեինկարնացիան է Նիկոլը

19.07.2018 13:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարը մտավ «տուպիկ,» կամ ո՞ւմ ռեինկարնացիան է Նիկոլը

Նիկոլի հայտարարած հակակոռուպցիոն պայքարը առայժմ նման է մեծ շոուի, որտեղ ԱԱԾ դիմակավորված զինյալները  հարձակվում են Նիկոլի չսիրած նախկին իշխանավորների վրա: Սակայն որեւէ  արդյունք,  դատավարություն չկա: Մեկին բռնում են, մեկին` բաց  թողնում, մի քանի միլիարդ դրամ մուտք է եղել պետբյուջե, ու մի քանի ժանգոտ ավտոմատ Շմայսը հանել է գետնի տակից: Բա հետո՞... Շուրջ երկու ամիս է անցել այն աղմկոտ բացահայտումից, թե սուպերմարկետների տերերը 20 տոկոսի փոխարեն մուծում էին 2 տոկոս: Ամբողջ հանրությունը այն ժամանակ ասաց` վա՜խ,  ապրի Նիկոլը, բռնեց այդ սրիկա սուպերմարկետների տերերին, որոնք մեր բյուջեին չէին տալիս 20 տոկոսը: Այ, հիմա նրանց կնստացնեն, իրենց հարստությունը կբաժանեն «դուխով» գլխարկները կրողների միջեւ, իսկ այսօրվանից բյուջեն  այնքան փող կլցվի, որ բոլորիս աշխատավարձերն ու թոշակները կտասնապատկվեն:

Նիկոլը պետք է օգնի Ալիևին հաղթահարել այն վախը, ըստ որի նրա պլանները կարող են հօդս ցնդել. Տիգրան Վարդանյան

Բայց ոչ, անցավ երկու ամիս, այդ չարաբաստիկ 11 սուպերմարկետների տերերը ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ, Լֆիկն ու «ՍԱՍ»-ի Արտակը շարունակում են բարգավաճել, բարգավաճների մասին էլ չասենք: Սուպերմարկետները աշխատում են, ինչպես աշխատում էին, դուխով գլխարկ կրողները կամաց-կամաց գլխարկները հանեցին, որովհետեւ մեջը քյար չկար, իսկ թոշակներն ու աշխատավարձերը մնացին նույնը: 

Իհարկե, այս վիճակը սազական չէ նոր Հայաստանին եւ նրա հպարտ քաղաքացիներին: Օրերս  Նիկոլը դժգոհեց, որ հպարտ քաղաքացիները քիչ են գործ տալիս կոռուպցիայի դեմ պայքարում: «Ինչի՞ հիմա նրանք չեն գնում եւ իրավապահ մարմինների հետ չեն համագործակցում, չեն ասում կոնկրետ տեղեր, չեն տալիս կոնկրետ փաստեր...»:

Բայց ի՞նչ կոնկրետ տեղ եւ կոնկրետ փաստ է ման գալիս Նիկոլը: Այդ տեղերը եւ փաստերը լցված են մեր փողոցներում: Բավական է նայել, թե ինչպիսի ճոխ ու շքեղ առանձնատներ են կառուցված աջ ու ձախ, ինչպիսի գերթանկարժեք ավտոմեքենաներ են շրջում մեր փողոցներում, ինչպիսի ամառանոցներ, ռեստորաններ, կազինոներ, հյուրանոցներ են վեր խոյացել այդ անիծյալ հանցավոր ռեժիմի օրոք: Պետք է  պարզապես թակել  այդպիսի շքեղագույն դղյակների դռները եւ հարցնել տերերին. իսկ սա ձեզ որտեղի՞ց: Դրա համար ո՛չ պետք է քաղաքացիներից պահանջել իրար վրա գործ տալ, ո՛չ էլ բողոքել, թե կոնկրետ տեղեր եւ կոնկրետ փաստեր չեն ներկայացնում: Հարց է ծագում. բա ինչո՞ւ Նիկոլը այդ ճանապարհով չի գնում: Միգուցե մտավախություն ունի, որ այդպիսով կարող է թակել  նրանց դռները, ովքեր տանը դուխով գլխարկներ ունեն, եւ  այդ  տներում Նիկոլին չե՞ն հարցնի` բա երբ որ քեզ օգնում էինք ճանապարհ փակել, մեր մեքենաների ճոխությունն ու թանկարժեք լինելը չէի՞ր նկատում: Եվ, ի վերջո, այդպես դռներ թակելով էլ կարող է մի օր էլ գան Նիկոլի դուռը թակեն ու հարցնեն. քեզ այդ ամենը որտեղի՞ց: Բացի դրանից, Նիկոլը լավ է հասկանում, որ եթե այդ դղյակների տերերը,  դրանց գումարած կազինոների տերերը, դրանց գումարած ռեստորանների տերերը հանկարծ մի օր միավորվեն ու Նիկոլին ասեն էդ` ո՞ւմ դռներն էիր ծեծում  քո ԱԱԾ-ով, դե արի սրանց դեմն առ: Մի հետաքրքիր բան էլ ասաց Նիկոլը, որ վերջին 20 տարվա  կոռուպցիոներներին է բացահայտելու: Այսինքն` մի գիծ է քաշում, մինչեւ 1998թ. ինչ եղել եղել է, այ դրանից հետո ով հարստացել է, դե, դուք տեսեք: Բայց չէ՞ որ պարզ ասում է դրանով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ով ինչ թալանել, գողացել, սեփականաշնորհել, գրպանել է, հալալ լինի: Իսկ այդ ղարաբաղցիներին` Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պատասխանատվության եք ենթարկելու: Դե չէր կարող Նիկոլը Լեւոնի դեմ դուրս  գալ: Չէ՞ որ Լեւոնը  2012թ. «որդեգրեց» Նիկոլին` ՀԱԿ ցուցակով ԱԺ անցկացնելով: Ճիշտ է` 2017թ.-ին Նիկոլը Լեւոնին քցեց, բայց քցելը մի բան է, իսկ ԱԱԾ Լեւոնի վրա ուղարկելը` այլ: Հետեւապես, Նիկոլը թալանչիներին, գողերին ու կոռուպցիոներներին կիսում է մերոնքականի ու ձերոնքականի: Մինչեւ 1998թ. մերոնքականներն են, դրանց ձեռք չենք տալիս, թեեւ Խորհրդային Հայաստանի  ահռելի հարստությունը թալանվեց, մաս-մաս արվեց, սեփականաշորհվեց հիմնականում հենց Լեւոնի օրոք: Այն ժաամանակ ՀՀՇ-ական որ ասում էին, ավելի մեծ հայհոյանք դժվար էր պատկերացնել: Իսկ այսօր Նիկոլը նրանց ամեն ինչ ներում է: Բայց էդ սկզբունքայնությունն ո՞ւր մնաց: Իսկ գուցե ճիշտ են ասում, որ Նիկոլը  ՀՀՇ-ի  ռեւանշն է ու Լեւոնի  ռեինկարնացիան:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА