o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

19.07.2018 13:19 ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Իշխանափոխությունից հետո անցել է մոտ երկու ամիս և եթե մինչ այս համարյա բոլորը զոմբիացած վիճակում բացառապես գտնում էին, որ Նիկոլ Փաշինյանն անսխալական է, իսկ որոշ մասնագիտական հարցերում նրան քննադատողներին, մեղմ ասած, հալածում էին, այսօր երկրի Վարչապետին շատ հարցերում ուղղակի-անուղղակի հանիրավի մեղադրում են:

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում․ փաստաբան

        Կարևորում եմ փաստել հետևյալը.

        1. Նիկոլ Փաշինյանը վերջ դրեց անհավասար պայմաններում տասնյակ տարիներ ՀՀ քաղաքացուն ունեզրկած, երկիրը թալանած իշխանությունների վարած քաղաքականությանը:

        2. Նիկոլ Փաշինյանը կարևորեց և հիմք դրեց արժանապատիվ ապրելու քաղաքականությունը:

        3. Այսօր Հայաստանում վերջ է տրվել զոռբաների, բդեշխությունների, արտոնյալ մարդկանց արտոնյալ ապրելու, դիմացինին իր դիրքից օգտվելով ստորացնելու քաղաքականությանը:

        4. Գործադիր իշխանությանը, դատական իշխանությանն ուղղղակի ցուցում է տրված աշխատելու միայն օրենքով` հիմք ընդունելով իրավունքի գերակայությունը:

        5. Բոլոր գործատուներին տրված է հավասար պայմաններ:

        Եվ այս ամենի կրողը ժողովրդի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանն է, բայց… որ շատերը փորձելու են առերևույթ ցույց տալ, որ ոգևորված են այս ծրագրերով և փորձելու են անուղղակի տապալել, դա հանրահայտ փաստ է: Որ շատերը պետական մարմիններում փորձելու են այս ծրագրերն իրականացնել, սակայն օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով այն ձախողելու են, դա ևս հանրահայտ փաստ է: Որ Կառավարության որոշ ծրարգրեր կարող են անպիտան լինել, դա ևս հանրահայտ փաստ է: Իսկ հանրությունը, եթե պետք է միայն դիտորդի դերում լինի ու գնահատականներ տա միայն քննադատելով, դա անթույլատրելի է:

        Յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա, եթե հիմք է դրվել իր երազած երկրի կառուցմանը, ապա ինքն ինչ է արել և ինչ կարող է անել երկրի հզորացման համար:

        Հարկավոր է իմանալ.

        1. Անհրաժեշտ է սատարել այն Կառավարությանը, որը վայելում է ժողովրդի վստահությունը:

        2. Անհրաժեշտ է բարձրաձայնել, առանց վախենալու հասարակական կարծիքից, քննադատվելուց, այն բացթողումների, թերությունների մասին, որը կարող է թույլ տալ պետական լիազոր մարմինը:

        3. Վարչապետը իշխանական բուրգից հեռացրեց բոլոր զոռբաներին ու պնակալեզներին, սակայն քաղաքացու գիտակցության փոփոխությունը` ինքնամաքրվելու, արժանապատիվ ապրելու համար կախված է տվյալ քաղաքացուց:

 

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА