o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին. (տեսանյութ)

19.07.2018 11:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին. (տեսանյութ)

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: «Իհարկե դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի այդ միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերը հայաստանյան օրենսդրության հետ հարաբերություների հարցը պարզաբանել:  Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել:

«Մեզ մնա, հիմա էլ վենդետա կանենք»․ Լարված իրավիճակ Գեղանիստ գյուղում

Պայթյուններ և կրակոցներ են հնչել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА