ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.07.2018 23:39 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅՆԸ` «ԵԼՔԻ» ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ)

– Тот, кто нам мешает, тот нам и поможет.

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ

Ըստ Ռուբեն Ջաղինյանի` հայկական հեռուստատեսության լուրերը բաժանվում են երեք մասի` ում բռնեց Նիկոլը, ում բաց թողեց եւ ինչպես է այդ ամենն արդարացնում:

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԾՆՎԱԾՆԵՐԸ (ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ` ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ 37 ԹՎԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ԴԱՆՈՍՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ գենետիկների` ուսումնասիրելով նիկոլական ակտիվիստների տոհմածառը, համոզվում ես, որ նրանց ճնշող մեծամասնության պապերը 37 թվին դանոսչիկներ են եղել…

 

ՈՒՏՈՂ-ՈՒՐԱՑՈՂԸ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՆԻՏԵԿԻՑ» ԴԺԳՈՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Աղբավերամշակման միջազգային կազմակերպության` ապերախտ Նիկոլը «Սանիտեկի» աղբամաններով փողոցները փակելով` հեղափոխություն արեց, իսկ հետո դժգոհում է:

 

ՍՎԻՏԱԼՍԿԻՆ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

– Որ Եվրամիությունը իմանա` ինչ եք ուզում, որ անի` կանի, բայց որ չգիտի, թե ինչ եք ուզում, որ անի` ի՞նչ անի...

 

ՉԱՐԵՆՑԱԲԱՐ (ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Է՜խ, է՜խ մուժիկ, մուժիկին պետք էր մի զույգ կոշիկ,

Դիմել էր մուժիկը ՆԱՏՕ-ին, ասել են չիք,

Դե նա էլ եկել է Լադիմիր Լադիմիրիչին…

 

ԱԱԾ-Ի ԿՈՉԸ (ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ` «ՔԱՉԱԼԸ ՃԱՐ ԱՆՈՂ ԼԻՆԻ` ԻՐ ԳԼԽԻՆ ԿԱՆԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)

– Եթե ուզում եք հա՛մ մենք կուշտ լինենք, հա՛մ դուք, չքաչալանաք` հետեւեք Շմայսի մաստեր-կլասներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА