o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը ցանկանում է գնալ ռեւանշի

18.07.2018 16:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանը ցանկանում է գնալ ռեւանշի

Հուլիսի 2-6-ը Ադրբեջանական բանակը արցախա-ադրբեջանական սահմանում իրականացրեց լայնածավալ զորավարժություններ: Հենց այս զորավարժությունների անցկացման նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ այդ ամենով իրենց բանակը նախապատրաստում են պատերազմի եւ իրենց "օկուպացված" տարածքների ազատագրմանը: Զորավարժությունների ավարտից անցել է արդեն երկու շաբաթ, սակայն ադրբեջանական զորքը շարունակում է մնալ սահմանում: Այս ամենից զատ, Ադրբեջանի վերնախավը ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ակնարկներ էր անում, որ առաջնության ավարտին Ադրբեջանը կսկսի լուրջ զբաղվել Արցախի հարցով: Ի դեպ, նրանք չէին բացառել նաեւ պատերազմը:
ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ սպասել Ադրբեջանի այս վարքագծից, փաստեց, որ Ադրբեջանը 1988 թվականից սկսած պատրաստվում էր պատերազմի, վերջինս միշտ էլ պատերազմ է ցանկացել. «Պատահական չէ, որ 1992 թվականին նա սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ եւ տանուլ տվեց այդ պատերազմում: Դրանից հետո ռեւանշի ցանկությունը միշտ մնացել է այդ երկրի մոտ եւ պատահական չէ, որ հաճախ է մեծացնում ռազմական ծախսերը` փորձելով  գերակայություն ստանալ Հայաստանի նկատմամբ: Կարող եմ ասել 1992-94 թվականներին, եթե համեմատելու լինենք Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ամբողջ տեխնիկան, ապա  հակառակորդի ուժը մի քանի անգամ գերազանցում էր, սակայն փաստ է, որ նա պարտվեց: Պատերազմում շատ կարեւոր է, թե ով ինչի համար է կռվում, հայերը կռվում էին իրենց մայրերի ու երեխաների համար, Ադրբեջանը ցուցաբերում էր ագրեսիա»,-նշեց Գ Իսագուլյանը: Ըստ նրա, եթե Ադրբեջանը վստահ լինի, որ պատերազմում հաղթելու է, անշուշտ պատերազմ է սկսելու` անկախ նրանից,  թե միջազգային հանրությունն ինչ տեսակետ կունենա. «Պատերազմի վտանգը միշտ կա, կարծում եմ` այս շրջանում վտանգն ավելի մեծ է: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, Արցախը պետք է արթուն վիճակում լինի: Ժամանակն է, որ մեր բոլոր պետական այրերը` ներկա եւ նախկին, հավաքվեն մեկ սեղանի շուրջ եւ քննարկեն այս հարցը: Պետք է ոչ միայն պատրաստ լինենք, այլեւ միասնական, այժմ առավել քան երբեւէ: Ամեն պահի պետք է պատրաստ լինենք` Ադրբեջանին հակահարված տալու»,-եզրափակեց Գ. Իսագուլյանը:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА