o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.07.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք թեեւ զարմանալի, բայց նաեւ հաճելի լուրից: Որպես «Կյանքի խոսքի» անդամ «քամինգ-աութ» արած կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆԸ աշխատանքից ազատման դիմում է գրել. «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից: Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել: Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» եւ թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից: Բայց եւ այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ եւ իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք: Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը: Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան: Լավ մնացեք...»: Իհարկե լավ է, որ դիմում է գրել հանրային վրդովմունքի ճնշման ներքո, բայց զարմանալի է, թե ինչպես այդքան արագ անձնատուր եղավ: Թե՞ այս ամենը թատերականացված շոուի մի մաս է...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ մեկ այլ ոչ պակաս զարմանալի «քամինգ-աութի» մասին` հրապարակային դաշտում հայտնվեցին «դուխով» ԼԳԲՏ-ները: Այսպես, այդ կատեգորիայի պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» ՀԿ-ն սրտաճմլիկ պատմություն է ներկայացրել ոմն ՍՊԱՐՏԱԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ մասին, ով «հերոսություններ» է արել եւ քաջաբար փակել փողոցները. «Մարդկանց մեծ մասը, երբ մեքենան իրանց վրա էր քշում, իրանք դիմացից էն կողմ էին գնում, բայց մեր համայնքի դեպքում էդքան էլ տենց չէր: Իրանք թռնում էին մեքենայի վրա ու չէին թողնում անցնի: Մի քանի անգամ ինձ հետ էղել ա, որ մեքենան վրաս քշի թռնեմ կապոտի վրա, չթողնեմ անցնի»: Բայց ամենահետաքրքիրը եւ զարմանալին այդտեղ այդ ԼԳԲՏ-ի խոստովանությունն է դրդապատճառների մասին. «Շարժումը անհատի շուրջ ա էղել. ամեն մեկս կարող էինք գնալ ու փողոց փակել, դա ամեն մարդու ուժ էր տալիս, ամեն մեկին ձայն էր տալիս: Հասարակության բոլոր շերտերը վեր կացան ու կարողացան ամեն մեկն իրա խնդրով գա: ԼԳԲՏ համայնքը, քանի որ շատ խնդիրներ ունի, էս շարժումը շատ լավ հարթակ ա էղել, որ մենք կարողանանք համախմբվենք ու մեր պահանջները բարձրաձայնենք»: Հիմա հասկացա՞ք` թավշյա հեղափոխությունը «լավ հարթակ» էր ԼԳԲՏ-ների համախմբման համար:

Եկ վերջապես, եւս մեկ պոզիտիվ լուր` տեղի ունեցավ Առաջին հանրապետության հիմնադիր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ  արձանի հանդիսավոր բացումը: Բացումը եղավ ինչպես հարկն է` կաթողիկոսի ողջույնի ուղերձով, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի գեղեցիկ ելույթով, բայց առանց թավշակրոն բարձրաստիճան իշխանավորների: Ու այստեղ զարմանալի է ոչ միայն թավշակրոնների այդ վերաբերմունքը, այլեւ դրան նախորդածը: Եթե «հանցավոր ռեժիմի» օրոք քննարկվում էր արձանի էսքիզը գեղեցիկ է, թե տգեղ, ապա թավշյա իշխանազավթումից հետո փորձ էր արվում հարց բարձրացնել, որ Արամ Մանուկյանի արձան ընդհանրապես պետք չէ: Դե ինչ ասես, սրանք, մեղմ ասած, մանկուրտիզմի տարածող են...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА