ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կյանքի խոսքի» ներկայացուցիչը ազատման դիմում է ներկայացրել

17.07.2018 22:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կյանքի խոսքի» ներկայացուցիչը ազատման դիմում է ներկայացրել

Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, 《Աշտարակ կաթի》և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...

Արցախի մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար


Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ

Այս մասին գրում է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Հիշեցնենք, որ Գ. Աճեմյանը«Կյանքի խոսք» կրոնական կառույցի ներկայացուցիչ է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА