ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին. ՊԵԿ-ը պարզաբանում է

17.07.2018 18:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին. ՊԵԿ-ը պարզաբանում է

Այսօր մամուլը անդրադարձել էր Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու` Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնի նշանակմանը` նշելով, որ վերջինս հայտնի կոռուպցիոներ է: Վերը նշվածի վերաբերյալ ՀՀ Պեկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

Ժողովրդին տրված քվեով ընտրվելու է քաղաքապետ ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու. Արթուր Վանեցյան

Լևոն Հրաչի Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քույրը որդի չունի, հետևաբար Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին: Միևնույնժամանակ, հայտնում ենք, որ Արթուր Գասպարյանը Լևոն Հրաչի Սարգսյանի հետ հեռավոր որոշակի բարեկամականկապ այնուամենայնիվ ունի, որը սակայն որոշիչ գործոն չի հանդիսացել նրա պաշտոնեական առաջխաղացումների հարցում:

Մասնավորապես, Արթուր Գասպարյանը համակարգում աշխատանքի է անցել 2008-ից:Զբաղեցնելով տարբեր պաշտոններ` սկսած 1-ին կարգի մասնագետից մինչև Բագրատաշենի հերթափոխի պետ, հետո նաև Բավրայի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետ: Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետ է նշանակվել 2018-ի հունիսի 12-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА