ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորյուն աբեղան կարգալույծ հռչակվեց

17.07.2018 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կորյուն աբեղան կարգալույծ հռչակվեց

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ` կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության». Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ Կորյուն աբեղան Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված հակաեկեղեցական շարժման ղեկավարներից մեկն է, որոնք զավթել էին դիվանատունը, ապա հարձակվել Մայր Աթոռի միաբանների վրա, այնուհետեւ պաշարել Ամենայն Հայոց կաթողիկոսի մեքենան: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА