ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

17.07.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐՈՎԻ (ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ԱԱԾ-ԻՆ, ԻՐ` ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏՈՒՆԸ` ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԱՆԴԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ոչ էծ ունեմ, ոչ էլ ուլ, ԱԱԾ-ի ականջը խուլ…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ

– Բա ե՛ս` Վովայի տղա Նիկոլս, գամ հասնեմ Եվրոպա, ու ինձ ասեք` նյե՞տ…

 

ՌԵՏՐՈ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹՐԻՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վա՜յ Պուտին, Պուտինն ասավ չէ, չէ,

Ես տխուր եմ, Նիկոլը ՆԱՏՕ-ի հետ քեֆի մեջ է:

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽԵՐԸ

Դուխով գնաց` անդուխ եկավ Նիկոլ փաշան:

 

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

Ըստ Կաթոլիկ եկեղեցու` եթե Հայաստանի ներկա իշխանություններին հաջողվի Հայ առաքելական եկեղեցում հեղափոխություն իրականացնել, ապա երկրում հոգեւոր արժեքներից կմնան միայն ֆեյսբուքյանն ու փողոցայինը:

 

ՉԻ ԱՊԱՇԽԱՐԻ (ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆԸ` ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ավելի շուտ ես սատանայի աջը կպաչեմ, քան թե Վեհափառի խաչը…

 

ՁԵՐ ՇԵՐԵՓՆ Է՞Լ Ա ԹՂԹԻՑ (ՆԻԿՈԼԻ` ԵՎՐՈՊԱՅԻՑ ՆԵՂԱՑԱԾ, ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թուրքագետ Սաֆրաստյանի` Եվրոպայում թղթե շերեփների ժամանակներից ոչինչ էլ չի փոխվել, անգամ Նիկոլի` հեղափոխական դուխով շերեփին բանի տեղ չդրեցին:

 

ԿԱՐՈՂԱ ԲԵՍԱՄԹ ՔԱՇԵԼ Ա՞ (ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ` ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՎՐԱ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԽՈՒԶԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արցախի հերոս Մանվելը Արցախի հերոս Արթուրի վրա ցուցմունք չէր տա, քանի որ հին ընկերները չեն դավաճանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА