ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ԵԿԱԾ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՃ ԿԱ

17.07.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ԵԿԱԾ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՃ ԿԱ

Օրերս ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալակյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Ողջ ամառային զորակոչի ընթացքում մոտավորապես ունեցել ենք 400-ից մի քիչ ավել դրսից եկած զինակոչիկներ»:  Արդյոք հեղափոխության արդյունքո՞ւմ են դրսում ապրող մեր զինակոչիկները գալիս Հայաստան՝ ծառայելու, թե՞ մոտավորապես նույն քանակով արտերկրից զորակոչիկներ ունենում ենք ամեն տարի: Հարցի պատասխանը կարող է տալ, ասենք, վերջին հինգ տարիների ընթացքում արտերկրից եկած նորակոչիկների դինամիկան: Այդ հարցով էլ օրերս դիմել էինք ՀՀ ՊՆ-ին, սակայն նախատեսված ժամկետից հետո ստացանք այս պատասխանը. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԸ

Այսպիսով՝ հեղափոխությունն ազդե՞լ է դրսից եկող նորակոչիկների թվաքանակի վրա. ֆիքսենք, հարցի պատասխանն այս պահին անգամ ՀՀ ՊՆ-ն չունի. պետք է դեռ ուսումնասիրի եւ պարզի: Իսկ դա նշանակում է, որ «դրսից եկած նորակոչիկային բումի» մասին մինչ այս եղած խոսակցությունները որեւէ հիմք չունեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА