ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքե՞ր են իրենք, որ պատերազմից վերադարձած տղերքին համարեն պատուհաս պետության գլխին»

17.07.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ովքե՞ր են իրենք, որ պատերազմից վերադարձած տղերքին համարեն պատուհաս պետության գլխին»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, որն ազատման դիմում է ներկայացրել, վերջերս իր տված հարցազրույցներից մեկում հայտարարություն էր արել, որը բուռն քննադատությունների պատճառ էր դարձել: Վերջինս իր խոսքում ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին, մասնավորապես` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, անվանել էր մանկահասակ դեմքով տղա, ով իբրեւ չի էլ գիտակցել, թե ինչ է անում պատերազմի օրերին: Վերոնշյալի վերաբերյալ անգամ հայրենիքի գիտակցված պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով, որ Արարատ Միրզոյանը ներողություն խնդրի մեր նահատակ եղբայրների եւ մասնավորապես` Ռ. Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաեւ Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից` իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար` վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այն որակել՝ պատմական

«Ո՞Վ Է ՏՎԵԼ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԴ ՓԱԼԱՍՆԵՐԻՆ ԽՈՍԵԼ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

– Նախ` Կարպիս Փաշոյանին հարցազրույցի հրավիրած, այսպես կոչված, լրագրողի մասին եմ ուզում մի երկու բառ ասել. սա այն լրագրողն է, որը ժամանակին, իբրեւ ականատես, ակնհայտ սուտ հայտարարությամբ հանդես եկավ, ժողովրդական լեզվով ասած` «մուտիլովկա» արեց, թե Արցախում ԱԱԾ-ի սպեցնազի համազգեստով 15 զինծառայող երկու քաղաքացու սամասուդ են անում: Այդ հաղորդումը դեռ կա, եւ նա նախ պետք է պատասխան տա նման սուտ հայտարարության համար: «Սիվիլնեթը», որտեղ հրավիրված էր Կ. Փաշոյանը, գիտեմ, թե որտեղից եւ ինչի համար է ղեկավարվում: Իսկ Կարպիս Փաշոյանի մասին չեմ էլ ուզում խոսել, եթե նա իրեն թույլ է տալիս Ռոբերտ Աբաջյանի եւ մեր մյուս հերոսների մասին նման կերպ արտահայտվել: Ովքե՞ր են այդ երկուսը, որ նստած քննարկում են ու քննադատում եւ իրենց կարծիքը մենք պետք է լսենք մեր ազգային հերոսների մասին: Ովքե՞ր են իրենք, որ պատերազմից վերադարձած տղերքին համարեն պատուհաս պետության գլխին, ովքե՞ր են իրենք, որ ընդհանրապես խոսեն վեց ժամ թշնամու դեմ կռիվ տվող, հետ գնալու հրամանը չկատարող գիտակցված մահվան գնացող Անդրանիկ Զոհրաբյանի մասին, որը 80 մետր ճանապարհ կտրելով` երկու անգամ իրենից ծանր վիրավոր ընկերոջը առաջնագծից հեռացնելով` նրա կողքը մնաց մինչեւ վերջին շունչը, վերջում էլ արդեն իրեն օգնության հասածներին վտանգի չենթարկելու համար` իրեն գիտակցաբար զոհեց: Ո՞վ է տվել իրավունք այդ փալասներին խոսել մեր հերոսների մասին, չի՛ կարելի:

«ԱՐԴԵՆ «ԶՎՅՈԶԴՆԵՐԸ» ՏԱՐԵԼ Է, ՈՒ ՆՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ ԿԱՆԵՆ, ԻՆՉ ՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԸ»

– Պարոն Զաքարյան, անդրադառնանք Հայաստանում տեղի ունեցած, այսպես ասած, «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում ստեղծված իրավիճակին: Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:

– Կարծում եք, ինչ որ իրենք անում են, ավարտվա՞ծ է, որ խոսենք փոփոխությունների մասին: Ինչքան տեսնում եմ, իրենք չեն էլ սկսել փոփոխություններ, բայց քիչ է մնում Մանումենտի արձանը հանեն, տեղը դուխով գլխարկ դնեն: Սարկազմ կա ասածիս մեջ, բայց ես ոչ թե ուզում եմ այս շարժումը ինչ-որ ձեւով պախարակել, այլ իրենք են սկսել պախարակել իրենց իսկ շարժումը: Ինչպես ասում են` արդեն «զվյոզդները» տարել է, ու իրենք նույն սխալները կանեն, ինչ որ նախորդները: Եթե ցինիկներին պետք է լկտիներով փոխարինենք, ապա այդ լկտիները շուտով նույն ցինիկն են դառնալու: Այդ նույնն է, որ կեղտոտ ներքնաշորդ հանես, թարս հագնես` մտածելով, որ մաքրվեցիր: Մեկ է, նույն կեղտոտ ներնքաշորդ է հագդ: Եվ եթե ուզում են, իրոք, սա հեղափոխություն լինի, համակարգ փոխվի եւ այլն, պետք է հիմարություններ չանեն:

Իրավապահները կատարել են իրենց պարտականությունները. Արարատ Միրզոյանը՝ ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին

«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ՈՏՆԱՀԱՐՎԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»

– Նախորդ շաբաթ ականատես եղանք, թե ինչպես հակաեկեղեցական շարժման մի խումբ անդամներ Վայոց ձորի ճանապարհին կանգնեցրել էին Ամենայն Հայոց կաթողիկոսի մեքենան եւ տեւական ժամանակ արգելել նրան տեղաշարժվել, ապա ստիպել ոտքով ճանապարհվել որոշակի հատված: Ի՞նչ կասեք այս մասին:

–Սա խուլիգանություն է, ոտնձգություն մեր արժեքների նկատմամբ: Ասել եմ ու կասեմ, որ այստեղ անձի հարց չկա` այսպես պղծելով, ձեռք առնելու առարկա սարքելով մեր եկեղեցին, թիրախավորելով Վեհափառին, իրականում մեր արժեքներին են թիրախ դարձնում: Այսօր, փաստորեն, ոչ մի արժեք չեն ուզում թողել, այլ ուզում են աշխարհի պատմության մեջ մնանք որպես ամեն ասպարեզում հեղափոխականներ: Այսինքն` այսպես ասած, ջնջենք մինչեւ այս մեր պատմությունը եւ անենք հեղափոխություն երկրում, հեղափոխություն եկեղեցում, հեղափոխություն արվեստում, որովհետեւ ուզում են ներկայացնել, թե իբր ինչ ունեցել ենք, բոլորը սխալ է եղել:

– Բայց, հակաեկեղեցական շարժման անդամները շարունակում են պնդել, թե իրենք եկեղեցուն դեմ չեն...

– Եթե Վեհափառի դեմ մեղադրանքներ ունեն, դրանք իրական են, սուտ են, սխալ են, թե` ճիշտ, գոյություն ունի կարգ, կանոն: 2000 տարվա պատմություն ունեցող կառույցին չի կարելի գալ ու ամբոխավարության սկզբունքով պարտադրել անել ինչ-որ բան: Գոյություն ունեն նորմեր, օրենքներ, կանոններ: Եկեղեցին քաղաքական կառույց չէ, որ գաս ասես` ես եմ թելադրողը: Կարող է ինչ-որ շրջանում եկեղեցին քաղաքականացվել է, սխալ ճանապարհ է ընտրել, այդ ամենը ոչ ոք չի հերքում, մարդիկ անսխալական չեն, բայց ամեն ինչ պետք է լինի կարգուկանոնի շրջանակում: Իսկ այդպիսի խուլիգանական դրսեւորումները, ամբոխավարության հեղափոխական ինչ-որ քայլերն անընդունելի են մեր կողմից: «Հայոց ազգային գվարդիայի» 4 կարեւոր սկզբունքներից մեկը հենց Հայոց եկեղեցու« մեր հավատքի պաշտպանությունն է, եւ մենք պարտավոր ենք ուղղակի շատ երկար հանդուրժելուց հետո` խառնվել: Այնպես որ, այսուհետ խառնվելու ենք եւ թույլ չենք տալու, որ ոտնահարվեն մեր ազգային արժեքները:

«ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵՍԱՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

– Ի դեպ, «Հայոց ազգային գվարդիան» նաեւ հայտարարությամբ էր հանդես եկել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օրենքի սահմաններում պաշտպանել խուլիգանական դրսեւորումներից ցանկացած եկեղեցու տարածք եւ շինություն: Կարելի՞ է ասել, որ մտավախություն ունեք, որ իրավապահ մարմինները լիովին չեն իրականացնում իրենց գործառույթները:

Ոստիկանությունը պետք է ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա. Արարատ Զուրաբյան

– Իհարկե, ասել, որ մենք ունենք նույն հնարավորությունները, ինչ որ ունեն մեր պատկան մարմինները, ծիծաղելի կլիներ: Բայց որոշ դեպքերում տեսանք իրավապահ մարմինների ոչ պատշաճ գործողություններ եւ դրա համար էլ որոշեցինք նման հայտարարությամբ հանդես գալ: Հիմա հնարավոր է, որ վաղը մեր ոստիկանությունը կամ մնացած պատասխանատու մարմինները ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան իրենց պարտականություններին: Այդպիսի ցանկություն չկա, որ գնանք այդ ամեն ինչը մենք անենք, շատ ավելի լավ կլինի, որ պետական մարմիններն անեն: Իսկ եթե պետք է ասեն` եկեղեցին առանձին է, մենք գործ չունենք, այդ ժամանակ թող Վատիկանի նման ոչ ոք չխառնվի, պետությունը թող գործ չունենա, մենք շատ հանգիստ կպաշտպանենք ե՛ւ մեր արժեքները, ե՛ւ մեր եկեղեցին ու հավատքը բոլոր ոտնձգություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА