ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կյանքի խոսքի» եվրաառաջնորդներից մեկը նախորդ տարի հայտարարել էր, որ ՀՀ-ում իշխանությունը գրավելու են»

17.07.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կյանքի խոսքի» եվրաառաջնորդներից մեկը նախորդ տարի հայտարարել էր, որ ՀՀ-ում իշխանությունը գրավելու են»

Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հպարտորեն նշում էր, որ «Կյանքի խոսքից» է, եւ այն մնաց անարձագանք հանրության լայն շրջանակների կողմից, իսկ իրադարձությունները թեժացան Հայ Առաքելական եկեղեցու շուրջ: Նախորդ շաբաթ հակաեկեղեցական հայտնի շարժման անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով: Դրան հաջորդեց նաեւ այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), նույն նախաձեռնության անդամների կողմից արգելափակվեց նրա տեղաշարժը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

«Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը…». Արմեն Աշոտյան

«ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՇԵՂԵԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՑ»

– Պարոն Ամարյան, ինչպե՞ս եք վերաբերում իրավապահների եւ առհասարակ` իշխանության դիրքորոշմանն առ այն, որ նրանք ակնհայտ չեզոք դիրք են գրավել` այս ամենը բացատրելով նրանով, թե եկեղեցին պետությունից անջատ է, իսկ սա ներեկեղեցական հարց է:

– Նախ ասեմ, որ իրականում ծայրից ծայր խառնված են բոլորը: Ինչպե՞ս կարող է պետությունը չխառնվել այս գործի մեջ, երբ եկեղեցու հետեւորդները, սպասավորները նույն ՀՀ քաղաքացիներն են եւ ունեն նույն մարդու իրավունքները, ինչ-որ ՀՀ քաղաքացիները: Իսկ հակաեկեղեցական այս շարժման նպատակը ոչ թե Վեհափառի հետեւից ընկնելն է, այլ շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից: Վերջիվերջո, եթե անգամ բոլորն էլ ուզեն, չեն կարող ստիպել Վեհափառին հրաժարական տալ, իրավունք չունեն: Այնպես որ, այստեղ կա մեկ նպատակ` շեղելու, որ այսօր ուշադրություն չդարձվի աղանդների գործունեությանը: Բայց երբ ավելի շատ աղանդավորներ կնստեն բարձր պաշտոնների, այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի ինչ-որ բան անել:

– Կարծում եք, որ այս շարժման հետեւում կարող են լինել խոշոր աղանդավորական կազմակերպություններ կամ բարձրաստիճան պաշտոնյանե՞ր:

– Միանշանակ: Բայց չեմ էլ ասում, թե մեր եկեղեցին իդեալական է, այն ունի իր թերությունները, եւ մենք, որպես եկեղեցու հետեւորդներ, պարտավոր ենք կանգնել եկեղեցու կողքին, եւ այդ վատ վիճակում օգնել բուժվելուն, վերականգնվելուն, բայց ոչ թե քանդվելուն: Իսկ այդ շարժումը քանդում է եկեղեցին եւ ոչ միայնակ, որովհետեւ կան որոշ հոգեւորականներ, որոնք իրենց վարքագծով եւս քանդում են: Այստեղ Վեհափառը ոչ մի կապ չունի, պարզապես կա մի փուչիկ եկեղեցու մեջ, որ որոշ մարդկանց գործողությունների հետեւանքով կպայթի: Այստեղ աթոռակռիվ է, ուրիշ անուն չեմ ուզում դնել:

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱԺ-ՈՒՄ, ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ»

– Անդրադառնանք նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանին՝ նա, կարծես, ՀՀ առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով բարձրաձայնում է իր «Կյանքի խոսքի» անդամ լինելու մասին: Սա ի՞նչ նախադեպ կարող էր լինել:

– Հետեւանքները կարող էին լինել բացասական: Կոնկրետ անձի դեմ ես ոչինչ չունեմ ասելու, որովհետեւ ամեն մարդ ազատ է դավանելու այն, ինչ-որ ուզում է: Բայց որոշ պաշտոնյաներ պետք է հիշեն, որ Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին արձանագրության 9-րդ հոդվածի երկրորդ մասով կան որոշակի սահմանափակումներ, ըստ որի, քայքայիչ աղանդավորական կառույցների անդամները չպետք է զբաղեցնեն պետական պաշտոններ: Իսկ Հայաստանում, բացի մեկից, մնացած բոլոր կրոնական կառույցները քայքայիչ աղանդ են եւ ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը որոշ մարդիկ կոչում են 6-րդ շարասյուն:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Նյու Յորք, հնարավոր է նրա հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ

– Ձեր տեղեկություններով` կառավարությունում «Կյանքի խոսքի» անդամ այլ պաշտոնյաներ ե՞ւս կան:

– Միանշանակ: Բացի այդ, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը, եթե այդպիսի պաշտոն է ստանձնել, ուրեմն` «Կյանքի խոսքի» հետեւորդներին կփորձի ներգրավել բոլոր պետական մարմիններում` նրանց պաշտոններ տրամադրելով, եւ վտանգը կլինի շատ ուժեղ: Իսկ առհասարակ այն, ինչ կապված է աղանդավորության հետ, մեզ մոտ այդպիսիք կան կառավարությունում, Ազգային ժողովում, ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում: Դեռեւս 2003 թվականից ասում էի, որ աղանդավորները մտել են քաղաքականության մեջ, չէին հավատում, հիմա փաստացի մենք ստացանք այն, ինչ-որ կա: Այնպես որ, մեղադրելու ոչ մեկին ոչինչ չունենք:

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՆԴԻՐՆ Է` ՀԱՆԴՈՒՐԺԵ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼ»

– Ըստ Ձեզ, աղանդավորական կառույցներն իրենց դերակատարությունն ունեցել են նաեւ «թավշյա հեղափոխությա՞ն» ժամանակ:

– Աղանդավորներ բոլոր շարժումներում կան` լինի ընդդիմություն դաշտում, թե` ներպետական, իրենք բոլոր տեղերում կան: 350 հազար մարդ ունեն, որոնք յուրաքանչյուր տեղ կարող են իրենց դերակատարությունն ունենալ` այս կողմից էլ, այն կողմից էլ: Ով էլ հաղթի, մեկ է, իրենք շահում են: Իհարկե, մի քանի խարիզմատիկ աղանդավորական ընկերություններ երկար ժամանակ պայքարում էին Հայաստանում իրենց հարմար օրենքներ ընդունելու համար եւ գործում էին Հայ առաքելական եկեղեցու դեմ` դեռեւս 2010 թվականից:

– Փաստորեն, Ձեր պնդմամբ` այն, ինչ կատարվում է այսօր, նախապատրաստվում էր դեռեւս տարիներ առա՞ջ:

– Չմոռանանք, որ դեռեւս նախորդ տարվա վերջին «Կյանքի խոսքի» եվրոպական առաջնորդներից մեկը եկավ այստեղ եւ հայտարարություն արեց, թե ժողովուրդ ջան, սա մեր վերջին հանդիպումն է այս փոքր դահլիճում, հաջորդ հանդիպումը կլինի ավելի մեծ դահլիճում` մենք իշխանությունը կգրավենք: Այդ հայտարարությունը, փաստորեն, օդից չէր, դրա մասին բոլորը տեղյակ էին` ե՛ւ ազգային անվտանգությունը, ե՛ւ կառավարությունը, ու ոչ մեկը ոչ մի քայլ չարեց: Հիմա արդեն ժողովրդի խնդիրն է` հանդուրժե՞լ, թե` չհանդուրժել:

«ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

– Ինչո՞ւ հայտնվեցինք նման իրավիճակում եւ ինչո՞ւ որեւէ քայլ ժամանակին չարվեց:

«Փռեք ասֆալտներին եւ ծեփեք պատերին» հրահանգը դեռ օրակարգում է՞…»

– Որովհետեւ չենք պայքարում աղանդների դեմ, չենք վերահսկում, նույնիսկ կառավարությանը կից կառույց կա, որը ոչ մի իրավունքներ ու լիազորություններ չունի, ինչի՞ մասին է խոսքը: Կրոնական կառույցը Հայաստանում պետություն է պետության մեջ: Մենք այսօր խոսում ենք Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի մասին, իսկ ինչ վերաբերում է աղանդներին, ոչ ոք ձայն չի հանում: Եվ սա վտանգ է ամբողջ ազգի, ազգային անվտանգության, հասարակական անվտանգության համար: Վաղը ընդհանրապես ոչ ոք չի կարողանալու մտնել մեր պատմական եկեղեցի, որովհետեւ այնտեղ կարող են ներխուժել ցանկացած խարիզմատիկ եկեղեցու անդամներ: Մինչեւ պետությունն այս ամենի գլխին չկանգնի, համապատասխան որոշումներ չկայացնի, մինչեւ ինչպես Ֆրանսիայում ու այլ եվրոպական երկրներում կրոնական ոստիկանություն այստեղ չձեւավորվի, չլինեն հատուկ ուժային կառույցներում բաժիններ աղանդավորներին վերահսկող, մենք էլ խոսելու ոչինչ չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА