ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վրացական հեղափոխությունից հետո վրաց եկեղեցու վրա նույնպես հարձակում գնաց»

17.07.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Վրացական հեղափոխությունից հետո վրաց եկեղեցու վրա նույնպես հարձակում գնաց»

Ջավախահայ ազգային գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա հարձակմանը, հիշեցրեց, որ վրացական հեղափոխությունից հետո վրաց եկեղեցու վրա նույնպես հարձակում գնաց, ինչը շարունակվում է մինչեւ օրս:

Պետական մակարդակով հերթական հարվածը եկեղեցու դեմ (Տեսանյութ)

– Պարզ է, որ եկեղեցին այն կառույցն է, որը մինչեւ օրս աշխատում են թուլացնել իր դիրքերը: Սա մենք բոլորս պետք է լավ հասկանանք եւ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացք ունենք, ինչ դիրքորոշում ունենք, պետք է ամեն ինչ անենք, որ հանկարծ չհաջողվի թուլացնել մեր եկեղեցին: Ամեն գնով այսօր պետք է պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը, մեր սրբավայրերը, ու մենք դա անելու ենք:

– Կարծում եք` Հայաստանում կրկնվում է Վրաստանի պատմությո՞ւնը...

– Այս հարցում մի տարբերություն ունենք` եթե մենք այստեղ հարցականներ ունենք ստեղծված իրավիճակում իրավապահ մարմիների մասնակցության եւ չմասնակցության առումով, ապա Վրաստանում իրավապահ մարմիններն ուղիղ ձեւով իրենք հարձակվեցին եկեղեցու վրա: Դեռ նույն սխալները չեն արվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Չախալյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացեք թերթի վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА