ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանգիստ թողեք մեր Ռոբերտին ու մյուս տղաներին. Մառոզ

17.07.2018 15:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանգիստ թողեք մեր Ռոբերտին ու մյուս տղաներին. Մառոզ

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ (Մառոզ) հորդորում է, որպեսզի հանգիստ թողնեն ապրիլյան պատերազմին մասնակցած հերոսներին. «Ցանկացած 18 տարեկան երեխա, որ բանակ է զորակոչվում եւ բարձրանում է դիրքեր մանկահասակ է երեւում, մեր տեղերքի գիտելիքը չպետք է փոքր դեմքով որոշենք: Խորհուրդ կտամ  բոլորին հանգիստ թողնեն մեր Ռոբերտին եւ մյուս տղաներին»,-.«Իրավունքի» հետ զրույցում նշեց Մ. Խաչատրյանը եւ հավելեց, եթե պատերազմի ժամանակ զինվորը դեմքով ու մեծ գիտակցությամբ կանգնած է դեպի թշնամին, ապա այստեղ կարեւոր չէ, թե նա քանի տարեկան է, նա շատ լավ գիտի, թե ինչպես պետք է պայքարի իր հայրենիքի համար:
Մեր զրուցակցի կարծիքով` առաջին փոխվարչապետի խոսնակի անձնական գործն է հրաժարական կտա, թե` ոչ, սա էական չէ, էակական այն է, որ տղաներին այլեւս հանգիստ թողնեն. «Մեր մանկահասակ դեմքով տղաների խելքը 30-40 տարեկանի խելք է եղել, որ թշնամու դեմ կարողացել են պայքարել եւ զոհել սեփական կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության: Խորհուրդ կտամ հեռու խաղան մեր տղաներից եւ իրենք չորոշեն մեր տղաները մանկան դեմք ունեն, թե մեծահասակի: Թոհ ու բոհ չտեսած մարդը չի կարող մեր տղաների գինն ու թափած արյունը իմանալ: Հորդորում եմ մեր հերոսների ծնողներին եւս մեկ անգամ կորստի վիշտը չապրեցնել: Արդեն իսկ տգեղ է, երբ մենք նման բառեր ենք շռայլում հերոսի հասցեին: Մեր բալեքը մեզ համար թանկ են, մենք նրանց երբեք բացակա չենք դնում»,-եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:

«Պրիվետ տղերք». Քոչարյանի ակնարկած ՀՀ պետականության տակ դրված ռումբերից երկուսը պայթեց


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА