o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիեւին ձեռնտու է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը

16.07.2018 19:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալիեւին ձեռնտու է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը

Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հարցում իր մեծ ներդրումն ունի նաեւ Ադրբեջանը` այսինքն` այդ երկիրն օգնել է որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն:
Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ խոսքով` Ալիեւի այս հայտարարությունն ամբողջովին անհեթեթություն է: Ըստ քաղաքագետի, Ալիեւն իր այս հայտարարությամբ ցանկանում է ցույց տալ, թե այս ամենը Հայաստանի շրջափակամն եւ տնտեսական խնդիրների արդյունքն է. «Բայց մեզ բոլորիս հայտնի է, որ այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ավելի շատ տիրող անարդարությունների պատճառով էր, քան տնտեսական խնդիրների: Այս ամենի մեջ Ալիեւը որեւէ դեր չունի, նա մեր ղեկավարներին չի ասել այս վարկը վերցրեք յուրացրեք կամ կաշառք վերցրեք: Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, նշանակում է մենք ուժեղացնում ենք մեր անվտանգությունը: Ալիեւի որդու հայտարությունը, թե ինքը Հայաստանի վարչապետի որդու նման չի մեկնում բանակ ծառայության, սակայն պատրաստվում է Ալիեւի հետ գրավելու Երեւանը,  նշանակում է, որ նախ` այդ երկրի ռետորաբանությունը շարունակում է նույնը մնալ եւ իրենք իրենց առջեւ դնում են ոչ իրատեսական խնդիրներ, որպեսզի սեփական հասարակության աչքում բարձրանան: Մինչեւ Երեւան գրավելը, թող լուրջ հաջողություն ունենա մեկ այլ տեղում: Այս վիճակը Ալիեւը կպահի որքան հնարավոր է երկար»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Պապյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին, Արա Պապյանը փաստեց, որ նման սադրանքներ եղել են եւ կլինեն, որը ձեռնտու է Ալիեւին, վերջինիս ձեռնտու չէ ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը, որը հնարավորություն է տալիս պահպանել ներկայիս վիճակը. «Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգը չեզոքացել է` կապված մի շարք հանգամանքների հետ, նախ ներքաղաքական իրավիճակի փոփոխությունն Ադրբեջանում,  այն ինչ տեղի է ունենում Գանձակում, Սումգայիթում լուրջ մարտահրավեր է Ադրբեջանի համար: Մյուսը այն տնտեսական խոցելիությունն է, որ ունի Ադրբեջանը, այսինքն` մեկ տրանսֆորմատորի անսարքության պատճառով այդ երկրի կեսը զրկվեց հոսանքից ու ջրից»,-եզրափակեց քաղաքագետը:

Կլինի՞ արցախյան նոր պատերազմ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА