ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպե՞ս կարող են Մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

16.07.2018 16:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ինչպե՞ս կարող են Մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

Քրիստոնյա hայե՛ր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն, խստագույնս դատապարտում է  հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմքի՝  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ օրեր շարունակ լկտի պահելաձև  ցուցաբերող, ոտնձգություններ իրականացնող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ապօրինի և անօրինական գործողությունները:

Դանիել Իոաննիսյանն ու իր մայրը «մեծ» շնորհակալություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին (արխիվային տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շատ անհասկանալի և տարօրինակ է հատկապես Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների բացահայտ անտարբերությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օտարածին ուժերի կողմից հստակ պատվիրված և կազմակերպված պետական հանցագործության հանդեպ: Միանշանակ է, որ Երկիր մոլորակում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած հայ ազգի դեմ իրականացվող, հայ մարդու արյան մեջ շաղախված քրիստոնյա հավատը և ազգային ոգին, ասել է թե՝ հայկական ավանդական ընտանիքը, Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող հայոց ազգային բանակը ոչնչացնել փորձող ազգավաճառների գործողությունները պետական հանցագործություն են:  Ինչպե՞ս կարող են մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ինչպե՞ս: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնարավոր է շրջափակման մեջ գտնվի բացառապես մեկ դեպքում՝ հայկական բարձրավանդակից դուրս՝ հայատյաց ադրբեջանցիների կամ հայատյաց թուրքերի կողմից, բայց ոչ երբեք հայկական անուն, ազգանուն կրող մարդկանց կողմից: Ավելին՝ մայր Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն ավելի կործանարար է, քան, հայոց պետականության սահմանագծի դիմաց կանգնած, հորինված Ադրբեջանի ոտնձգությունները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ոտնձգություն իրականացնող, արկածախնդիր խմբավորմանն ընդդեմ և խստագույնս պատժել բոլոր օրինազանցներին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Մայիսի Ասրյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА