ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

16.07.2018 15:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

«Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող  հարձակումները Հայոց Վեհափառի դեմ` համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական եկեղեցուն: Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը: ՍԻՄ կուսակցությունը այս ընթացքը դիտում է` որպես ազգակործան նպատակներ ունեցող գործողություններ, որոնց վերջնական նպատակն է զրկել հայ ժողովրդին իր հոգեւոր եւ ոգեղեն ինքնիշխանությունից, որը մեր ժողովուրդը պահպանել է հազարամյակներ շարունակ: Սա նաեւ ընկալում ենք, որպես նպատակաուղղված հարված հայ ժողովրդի արժեքների համակարգին, այդ թվում` հեռակա ստոր նպատակներով, որոնց մեջ է հայ ավանդական ընտանիքի ոչնչացումը: Սա նաեւ հարված է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին, որի ապահովման հիմնական ինստիտուտներից մեկն է Հայ Առաքելական եկեղեցին:

Կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին. Բաբուխանյան

Պետք է փաստել, որ հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ, խախտվում են ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը: Սակայն հակաօրինական գործողությունները ,չնայած բազմաթիվ դիմումների, իշխանությունների կողմից ոչ միայն չեն կանխվում, այլ խրախուսվում են: Սա վկայում է այն մասին, որ նման լկտի եւ սրբապիղծ գործողությունները ստվերային կերպով, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցվում են իշխանությունների կողմից: Պետք է ցավով փաստել, որ Հայ Առաքելական եկեղեցին այդպիսի նվաստացուցիչ եւ խոցելի վիճակում է այսօր աշխարհի միայն երկու երկրներում` Հայաստանում եւ Թուրքիայում: 

ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է` մենք ամբողջությամբ եւ վճռականորեն սատարում ենք Հայ Առաքելական եկեղեցուն:

ՍԻՄ կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաօրինական գործողությունները, չսատարել եւ չխարխուսել պառակտիչներին եւ աղանդավորներին:

ՍԻՄ-ը  դիմում է հայ ժողովրդին` կանգնել իր եկեղեցու եւ հետեւապես հոգեւոր եւ ոգեղեն անկախության պաշտպանությանը:

ՍԻՄ-ը կոչ է անում Հայ Առաքելական եկեղեցուն տեղի չտալ սադրիչների գործողություններին, էլ ավելի ամուր կապ հաստատել հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կազմող իր հետեւորդների հետ եւ դիմագրավել ներկայիս դժվարությունները:

ՍԻՄ Նախագահ`  Հայկ Բաբուխանյան

16 հուլիսի 2018թ.

Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА