ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարպիս Փաշոյանի հայտարարությունը խոսում է անգիտության մասին

16.07.2018 15:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կարպիս Փաշոյանի հայտարարությունը խոսում է անգիտության մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի վերեջերս արած հայտարարությունը բուռն քննադատությունների առիթ է դարձել: Վերջինս իր խոսքում ապրիլյան պատերազմի նահատակ հերոսներին, մասնավորպաես` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին անվանել էր մանկահասակ դեմքով տղա, ով իբրեւ չի էլ գիտակցե, թե ինչ է անում պատերազմի օրերին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ զայրացրել է Կ. Փաշոյանի հայտարարությունը. «Փոխվարչապետի խոսնակը 2016 թվականին առնվազն 18 տարեկան եղել է չէ՞, օրինակ ողջունելի կհամարեի, եթե այդ երիտասարդն  ապրիլյան պատերազմի օրերին  լիներ առաջնագծում եւ այսօր այդ ամենն ասեր իր մասին: Նման խոսակցություններով ցանկանում են մեզ բոլորիս բերել չգիտեմ թե ինչ մտածելակերպի: Նման արտահայտությունները բոլորովին տեղին չեն»,-նշեց Լ. Ալավերդյանը եւ ընդգծեց, որ անձամբ իր համար նման արտահայտություններՆ ամենեւին հարիր չեն առաջին փոխվարչապետի խոսնակի պաշտոնը զբաղեցրած անձին. «Լավ կլիներ, որ յուրաքանչյուրը բարոյական իրավունքի խնդիր լուծեր իր համար, թե ով ինչ բարոյական իրավունք ունի խոսելու այս կամ այն հարցի մասին: Սա խոսում է անգիտության եւ գնահատականներ չտալու մասին: Հստակեցնենք, որ այս երիտասարդը նման գնահատականներ կարող էր հնչեցնել իր համար նեղ շրջապատում, սա իր իրավունքն է: Իսկ երբ վերջինս ստանձնում է որեւէ պաշտոն, ապա  պետք է վերին աստիճանի զուսպ լինի եւ եթե չունի դրական խոսք, ապա բացասականը թող պահի իրեն»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА