ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան

16.07.2018 14:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան

Օրերս Ամենայն հայոց կաթոիկոսը մեկնել էր Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փակել էին կաթողիկոսի ճանապարհը` չթողնելով, որ հայոց հայրապետն ազատ տեղաշարժվի: Նախաձեռնության անդամները նույնիսկ համարձակվել էին քաշքշել կաթողիկոսին, երբ նա ստիպված էր եղել իջնել մեքենայից եւ ոտքով շարունակել ճանապարհը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ խոսելով  կաթողիկոսի եւ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող վերջին վայրագություններից, փաստեց, որ այս ամենը ուղղված չէ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, այլ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված անբարտավան, հակասահմանադրական ձեւերով եւ միջոցներով իրականացվող գործողություն է. «Սա փորձ է սասանելու Առաքելական եկեղեցու հիմքները, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հենքը: Ամենեւին չպետք է մոռանալ, որ կաթոլիկ եկեղեցում ինչ-ինչ թերություններ են բացահայտում, բայց որեւէ մեկի մտքով չի անցնում այսպես գրոհել եկեղեցու դեմ: Այդ բացահայտումների շուրջ մինչեւ անգամ հրաժարական ներկայացրեց Հռոմի պապը: Ես դատավոր չեմ, վերեւում Աստված կա, եթե այդ մարդիկ համարում են, որ իրենք Աստծուն հավատում են, ապա նրանք պետք է կարողանան իրենց մեջ գտնել ուժ, բոլոր իրենց պահանջները արտահայտեն քրիստոնեաբար եւ սահմանադրական իրավունքի ներքո: Մնացածըն դուրս է սահմանադրությունից եւ այն արժեհամակարգից, որը որդեգրել է հայ ժողովուրդը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ նկատեց, որ այս նախաձեռնության անդամների անբարտավան գործողությունները` նսեմացնելու Առաքելական եկեղեցու դերը, բոլորովին էլ չի ծառայում իր բուն նպատակին, քանի որ հավատավոր ժողովուրդը շարունակում է գնալ եկեղեցի. «Առաքելական եկեղեցին անսասան է, այս ամառվա շոգերին եկեղեցին միշտ լեփլեցուն է, սա է ապացույցը, որ մեր եկեղեցու հանդեպ բոլոր այդ ճիգերը անօգնական են եւ չեն բերելու որեւէ արդյունքի:Ն րանց պահվածքը Մայր Աթոռի Վեհարանում պարզապես անթույլատրելի էր, անգամ եթե մարդը գտնվում է անտառում, իրեն նորմալ է դրսեւորում, թեկուզ հաց ուտելու պահը: Ամեն ինչ ունի իր ձեւը, սա պարզապես մշակութային բոլոր նորմերից դուրս էր, սրանով նրանք պարզապես ցուցադրում են իրենց արհամարանքը Առաքելական եկեղեցու հանդեպ»,-շեշտեց Լ. Ալավերդյանը:

Մեր կրոնը, ազգային եկեղեցին է ապահովել ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ (լուսանկարներ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА