ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-ի գեներալը մտահոգված է Թուրքիայի քայլերից

16.07.2018 13:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի գեներալը մտահոգված է Թուրքիայի քայլերից

Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Վոլտերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Վերջինս նշել է, որ առաջիկայում այդ հարցի շուրջ տեղի են ունենալու  թուրք-ամերիկյան բանակցություններ։

Նա նկատել է տվել, որ, եթե Թուրքիան դրանք ձեռք բերի, ապա դրանով Անկարան ավելի պակաս կախվածություն կունենա ամերիկյան «F-35» նոր սերնդի կործանիչներից։  Ինչպես գիտենք  «F-35» կործանիչները 2 տարվա ընթացքում պետք է մատակարարվեն Թուրքիային։

Ամերիկացի գեներալը, նկատի ունենալով «S-400»-ների շուրջ թուրք-ամերիկյան լարվածությունը, ասել է. «Այդ խոսակցությունները չեն խոչընդոտում Թուրքիայի օդային ուժերի հետ մեր ունեցած սերտ հարաբերություններին»:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանագրի համաձայն S-400­­-ների 4 մարտկոցներից 2-­ը Թուրքիային կմատարարարվի 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА