ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական

16.07.2018 11:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների: 

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները:

Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը. «Հրապարակ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА