ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոներ»

16.07.2018 11:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոներ»

 Նախորդ շաբաթ Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց արդեն ավանդույթ դարձած մեծն աշուղի` Ջիվանու օրը: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԻ կարծիքով` Ջիվանու օրը վերելք է ապրում. «Եղել են տարիներ, որ իր կենսագրության 32 տարիների մեջ Ջիվանու օրն ընդհանրապես չի նշվել, եղել են տարիներ, որ կասկածով են մոտեցել` անե՞լ, թե` ոչ, բայց վերջին տարիներին արդեն տեսնում ենք, որ կերպ է առնում, ու հուլիս ամսվա առաջին շաբաթ օրը, երեւի թե, մենք մշտապես կտոնենք որպես Ջիվանու օր: Վրաստանի հայ գրողների Վերնատուն միությունը մշտապես ցանկացել է, որպեսզի այս տոնը հիմնավոր լինի, ինչպես Տերյանական օրն է` հուլիս ամսվա նախավերջին կիրակի օրը»:

Մեր կրոնը, ազգային եկեղեցին է ապահովել ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ (լուսանկարներ)

Ըստ Ժ. Սնխչյանի` Թանգարանի գոյությունը Կարզախում մեծ ազդակ հանդիսացավ` Ջիվանու օրը վերածնելու համար. «Ընդհանրապես ժամանակը մասսայական տոներ չի ընդունում, իսկ մենք Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոները`սկսած Սայաթնովյան վարդատոնից, Տերյանական, Ջիվանու, Հավասու օրերը, իմ հիմնած Աղայանի տոնը... Օրինակ` կհպարտանայի, եթե Հայաստանում նման գոնե մեկ տոն լիներ: Այստեղ հայկական համայնքը մի քիչ պատվախնդիր է` պահելու իր համայնքային ազգային գիգանտներին, մեծերին, իսկ Ջիվանին այդպիսին է: Համոզված եմ` այս տոնը տարեցտարի զարգացման հեռանկար ունի, դրա առհավատչյան տուն-թանգարանն է, այստեղ համաքված ժողովուրդն է, որ եկել է 32-րդ անգամ տոնելու Ջիվանու օրը»:

Անդրադառնալով հայ-վրացական գրական կամրջին` պարոն Սնխչյանը վստահաբար շեշտեց, որ երջանկահիշատակ գրող Անահիտ Բոստանջյանին այդ հարցում փոխարինելը բարդ է. «Այդ իմաստով Անահիտին փոխարինելը շատ բարդ է, ես Անահիտի չափ չեմ տիրապետում վրացերենին` թարգմանական գործում առանձնապես մեծ բան անել չեմ կարող, թեեւ օգնում եմ, աջակցում, բայց Անահիտի դերն այստեղ բացառիկ էր: Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում Անահիտի վերջին գրքի շնորհանդեսն ենք անելու, եւ այստեղ եւս Անահիտի տեղն օրեցօր ավելի է երեւում: Այնպես որ, մեծերի տեղը լրացնելը բարդ է, բայց փոխարինել փորձում ենք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА