o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աղանդավորակերպ խմբավորման կողմից սա հարձակում է եկեղեցու վրա»

15.07.2018 10:23 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Աղանդավորակերպ խմբավորման կողմից սա հարձակում է եկեղեցու վրա»

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հակաեկեղեցական նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը: Վեհափառ Հայրապետի մեքենան շրջափակված էր, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը՝ փակ: Արդյունքում Ամենայն Հայոց Հայրապետը ստիպված էր եղել իջնել մեքենայից եւ շարժման մասնակիցների վիրավորանքների, մեղադրանքների ու սպառնալիքների ներքո քայլել ոտքով՝ ոստիկանների ուղեկցությամբ: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի քարտուղար Արժանապատիվ ՏԵՐ ԱԴԱՄ քահանա ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

Զինված ուժերի կողմից հակառակորդին տրված է համարժեք պատասխան. Արտակ Դավթյան

- Տեր հայր, համացանցում տարածված տեսանյութերից տպավորություն է, որ հակաեկեղեցական նախաձեռնության անդամները, որոնք իրենց հայ եկեղեցու զավակներ են կոչում, գերեվարել եւ ահաբեկել են Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ինչպե՞ս պետք է որակել այս ամենը:

- Չափազանց վրդովվեցուցիչ է այդ արարքը, իրենք կարող են այն մեկնաբանել իբրեւ բողոքի ակցիա, բայց մեր կողմից դիտվում է իբրեւ սովորական խուլիգանություն: Եվ իրենք, եթե նշում են, որ հայ եկեղեցու զավակներ են, ապա պետք է ասեմ, որ արդեն վաղուց դադարել են այդպիսին լինելուց, որովհետեւ հայ եկեղեցու զավակները ենթարկվում կամ հետեւում են եկեղեցական ավանդույթներին, եկեղեցական կանոններին, հոգեւորականների կոչերին, այսինքն՝ ընդունում են հոգեւորականին, որպես հոգեւոր առաջնորդներ, այն ամենն ինչ-որ մեզ ասում է Սուրբ Գիրքը, բայց այս խմբավորումը վաղուց իրեն դուրս է դրել եկեղեցու անդամ լինելու կարգավիճակից: Հավելյալ դրան, որ մեր եպիսկոպոսներն իրենց բանադրել են, նզովել՝ հավատացյալին ոչ պատշաճ, հակականոնական, հակաեկեղեցական, ինչ-որ տեղ նաեւ հակամարդկային եւ հակաբարոյական իրենց արարքների համար: Այսինքն՝ իրենք նզոված, բանադրված մի խումբ են, որ այլեւս իրենց դուրս են դրել եկեղեցու անդամությունից, դարձել են աղանդ: Եվ սա ես որակում եմ որպես խուլիգանություն, ոչ թե բողոքի ակցիա: Ու քանի որ նրանք եկեղեցու անդամ չեն՝ իրենք իրենց իսկ գործողություններով եւ նաեւ եպիսկոպոսների իրենց կանոնական իրավունքով տրված իշխանությամբ հնչեցրած գնահատականներով՝ արդեն ոչ եկեղեցական կամ աղանդավորակերպ խմբավորման կողմից սա հարձակում է եկեղեցու վրա, հոգեւորականության վրա եւ եկեղեցու պետի վրա, որը պետք է արժանանա իրավաչափ, լուրջ գնահատականների:

- Ի դեպ, առաջին հերթին խախտվել է անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը,  էլ չեմ ասում, թե առհասարակ այս օրերին քանի օրենքներ են խախտել այդ նախաձեռնության անդամներն իրենց գործողություններում: Սակայն ոստիկանությունն այդպես էլ որեւէ կերպ չմիջամտեց: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ամենայն հարգանքով ոստիկանության, իրենց պարտականության եւ պատասխանատվության հանդեպ՝ ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ոստիկանների այս մի քանի օրվա անգործությունից կամ գործելու հապաղումից տպավորություն է, որ իրենք շատ լավ չեն տիրապետում օրենքներին: Երեւի թե, տեսնելով, որ ցույցը կամ հանրահավաք իրականացնելը մեր երկրում մեծ արժեք ստացավ, իրենք վախենում են ցույց անողներին ինչ-որ կերպ կպչելուց՝ մտածելով, որ դա, գուցե, կառնչվի քաղաքական այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցավ: Սակայն, ոստիկաններն իրենք պետք է լավ կարողանան տարբերակել ինչ է բողոքի ակցիան եւ խաղաղ ցույցերի ու հանրահավաքների անցկացման հետ կապված ինչ նրբություններ կան, օրենքն ինչ հոդվածներ է սահմանում եւ արդյոք իրավաչափ են իրենց կողմից կատարված գործողությունները: Ես չլինելով օրենսգետ՝ իմ տեղեկություններով, գիտեմ, որ այդպիսի ակցիա իրականացնողները առնվազն երեք ժամ առաջ պետք է ոստիկանությանը կամ համապատասխան մարմիններին տեղեկացնեն, որ բողոքի ակցիա է տեղի ունենում: Ավելին՝ պետք է ներկայանա նրանցից մեկը որպես կազմակերպիչ, բայց շատ կասկածում եմ, որ այդպիսի տեղեկություն տրվել է: Նաեւ շատ կասկածում եմ, թե ոստիկանները որքանով են տեղյակ այն գործողություններից, որոնք օրենքով թույլ չի տրվում խաղաղ հանրահավաքներ կամ ցույցեր իրականացնելու ժամանակ: Այն է՝ իրենք չպետք է լինեն ալկոհոլի ազդեցության տակ, իրենց մոտ չպետք է ունենան զենքեր եւ այլն: Իսկ այս դեպքում ոստիկանները համոզվե՞լ են այդ ամենում, ստուգե՞լ են բոլորին եւ թո՞ւյլ են տվել այդ ամենից հետո նման գործողություններ իրականացնեն: Բացի դրանից, Սահմանադրությամբ ամրագրված է մարդու արժանապատվության, համբավի անձեռնմխելիության իրավունքը, արդյոք ոստիկանները նախանձախնդիր են այդ իրավունքը չխախտելու համար: Նաեւ Սահմանադրությամբ ամրագրված է համապատասխան մարմինների անգործության պարագայում այդ անգործության պատճառով վնասի հատուցման իրավունք: Արդյոք տեղեկացված են ոստիկանները, որ այն անձը կամ անձինք կամ խումբը, որը կրում է վնաս իրենց անգործության հետեւանքով Սահմանադրության հատուկ դրույթի համապատասխան՝ իրենք պետք է պատասխան տան, թե ինչու է իրենց անգործության  հետեւանքով նման իրավիճակ ստեղծվել: Իմ կարծիքով ՝ ոստիկանները իրենք եւս պետք է շատ լավ տեղեկացված լինեն այդ օրենքներից, որ կարողանան անձնապես՝ առանց սպասելու վերադասի հակակրող կամ ոչ եկեղեցին համակրող անձանց հրահանգներին, միանգամից կարողանան կողմնորոշվել տեղում՝  գործողություններ իրականցնելու համար:

Սորոսական Լարիսա Մինասյանի կողմից ֆինանսավորվող ՀԿ֊ները

-Հակաեկեղեցական այդ խմբավորման անդամներից Գեւորգ Յազչյանը երեկ հայտարարել էր, թե իրենք սպառնալիքներ չեն հնչեցրել Վեհափառի հասցեին: Մինչդեռ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ նախ ստիպել են կաթողիկոսին իջնել մեքենայից, ապա վիրավորական վանկարկումներով, ուղիղ եթերում ահաբեկել նրան: Այս ամենը սպառնալիք չէ՞:

- Այդ խմբավորման հայտարարությունները չեն համապատասխանում իրենց գործողություններին: Իրենք ասում են, որ իրենց ցույցը խաղաղ է, իրենց պահանջները մեկ անձի դեմ են, բայց դեռեւս Դիվանատան զավթման ժամանակ իրենք հարձակվեցին հոգեւորականների վրա՝ բոլորին ուղղված վիրավորանքներով: Սրանով եւս խախտելով մարդու բարի համբավի, արժանապատվության Սահմանադրությամբ ամրագրված լուրջ իրավունքը՝ մարդու ազատության հիմնարար իրավունքը: Չմոռանանք, որ մեկ մարդու իրավունքը անմիջապես սահմանափակվում է մյուս մարդու հիմնարար ազատությոնների դեմ գտնվելիս: Սա լուրջ սահմանադրական դրույթ է, որ ոստիկանները կամ իրավական մարմինները պետք է անմիջապես նկատի ունենան՝ նման գործողություններ իրականացնելիս: Այսինքն՝ սա ուղղված չէ մեկ անձի դեմ, սա ուղղված է եւ հոգեւորականների դեմ, որովհետեւ տեսանք, թե ինչ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում բոլորիս հասցեին՝ հասնելով մինչեւ եկեղեցուն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ խախտելով մարդկային, բարոյական, իրավական նորմերը, եկեղեցական ու մարդկային փոխհարաբերությունների կանոնները, ինչպես նաեւ Սահմանադրությամբ  ամրագրված այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու ազատ տեղաշարժման,  արժանապատվության, անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքներին:

- Առնվազն վերջին 10 օրերին ամեն օր ահազանգ է հնչեցվել թե՛ հոգեւորականների, թե՛ մտավորականների, թե՛ շարքային քաղաքացիների կողմից՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով այս ամենին: Սակայն քայլեր ձեռնարկելու փոխարեն, վերեւների կողմից եղել է ձայն բարբառո անապատի: Այս դեպքում կարելի՞ է ասել, որ այլեւս միջազգային կառույցները պետք է արձագանքեն:

- Դուք ասացիք «վերեւներից»՝ նկատի ունենալով իշխանություններին կամ իրավական մարմիններին, իսկ ինձ համար վերեւն Աստված է, եթե մեր «վերեւները» ձեր հնչեցրած հարցի մեջ օգտագործված իմաստով քնած են, ապա Աստված երբեք քնած չէ: Նա թույլ չի տա իր եկեղեցին հալածվի: Մեր եկեղեցին բազմաթիվ դարերերում դիմացել է թշնամիներին հալածանքներին, դիմացել է Օսմանյան կայսրության մեջ հալածանքներին, կոմունիզմի ժամանակ եկեղեցատյաց հասարակարգի հալածանանքներին, ուստի՝ կհաղթահարի նաեւ այս մի քանի հոգուց բաղկացած խմբավորման հալածանքները: Հավելեմ, որ կումունիստական, հակաեկեղեցական անաստվածության տարիներին բազմաթիվ եկեղեցիներ քանդվեցին: Մենք մի քանի տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում մեծ հուշապատ բացեցինք, որտեղ արձանագրված են հարյուրավոր հոգեւորականների անուններ, որոնք նահատակվել են այդ ժամանակ: Այդ եկեղեցիների կործանումը, հոգեւորականների գնդակահարումը, կաթողիկոսին խեղդամահ անելը տեղի չունեցավ ուրիշ ազգի ներկայացուցիչնների ձեռքով, այլ տեղի ունեցավ հայ ազգի ներկայացուցիչների ձեռքով, որոնք եկեղեցատյաց մարդիկ էին, որոնք գտնվում էին նաեւ հոգեւոր առումով չար ուժերի ազդեցության ներքո: Եվ այսօրվա այս խմբավորումները  նրանց թոռներն ու ծոռներն են, նրանց հետեւորդներն են ոմանք մարմնական ծնունդով այդպիսին լինելով, ոմանք՝ փոխաբերական իմաստով: Եկեղեցաքանդ, հոգեւարականներին գնդակահարած, կաթողիկոսին խեղդած, եկեղեցու վրա հարձակված այդ հայերը, որոնք եկեղեցիներ ու վանքեր էին ավերում, այդ վայրի անձանց վայրի սերունդներն են այսօր ուղիղ եւ փոխաբերական իմաստով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА