o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.07.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Գրանցվել է զարմանալի դեպք` «Կյանքի խոսքի» խոսնակ Արմեն Լուսյանը մեծագույն հաճույքով տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար ՏԵՐ ՎԱՀՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ մեկնաբանությունը այն բանի առնչությամբ, որ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչը «Կյանքի խոսքից» է. «Եթե իր դավանանքի հրապարակման մասին է հարցը, ապա մենք ապրում ենք ազատ, անկախ մի երկրում, ուր պետք է հարգվեն մարդու իրավունքները: Դա էլ իր իրավունքն է` թե՛ խղճի ու դավանանքի ազատության, թե՛ խոսքի ազատության մասով»: Լավ, եթե այդպիսի հայտարարություն տարածեր որեւէ իրավապաշտպան, կամ լիբերալ որեւէ կուսակցության ներկայացուցիչ, հասկանալի կլիներ: Բայց, գրողը տանի, ինչպե՞ս է պատահում, որ դա տարածում է Հայ առաքելական եկեղեցու խոսնակը այն դեպքում, երբ եկեղեցին «Կյանքի խոսքին» պաշտոնապես համարում է աղանդ: Լավ, ինքնապահպանման բնա՞զդն էլ է անհետացել:

ԶԱՐՄԱՆՔ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ զարմանալի կադրեր է բերում իր աշխատակազմ: Այսպես, նրա օգնականներից մեկը` ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, մեղադրանք հնչեցնելով մի շարք բլոգերների հասցեին, այն բանի կապակցությամբ, որ քննադատել էին արդարադատության նախարարին, ոչ ավել, ոչ պակաս ամբողջ հանրությանը անվանել է հավ: Զարմանալի է, որ այդ թավշակարոն երիտասարդն իրեն հաշիվ չի տալիս, որ եթե չլիներ հանրությունը, ինքը իր ծոծրակը կտեսներ, բայց ադ պաշտոնը չէր տեսնի: Դե ինչ ասես, ժողովրդի անունով երդվող թավշակրոնները, Նոր Հայաստանի պայմաններում կայծակնային արագությամբ սկսեցին քամահրանքով լցվել այդ նույն ժողովրդի հանդեպ: Եվ հռետորական հարց` իսկ չե՞ն վախենում, որ հանրությունը կզայրանա:

Երբ սկսեցին «Սասնա ծռերին» ազատ արձակել, ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հրապարակավ հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանին «զիբիլի վեդրո» գցելու իր ցանկությունից եւ մի բան էլ զորակցութուն էր հայտնել: Բայց հիմա, կարծես թե, զարմանալաիորեն «Նաջարյանը փոշմանել» է եւ դատարանում Պավլիկը բառացիորեն հետեւյալն ասաց. «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, այն, ինչին մենք նվիրվել ենք մեր ժողովրդի ազատության, բռնազավթած իշխանությունը ետ բերելու համար, ուղղակի պատժվում ենք: Կանխամտածված հետաձգումը երկրի զարգացման կանխամտածված արգելակումն է, ոնց որ տոռմուզած գնանք, մենք հանցագործներ չենք, մենք գնացել ենք կանխամտածված երկիրը, իշխանությունը ետ բերելու ժողովրդին: Բայց այսօր էս դանդաղ ընթացքը, մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի»: Դե ինչ ասես, ամեն ինչ ապշեցուցիչ արագությամբ է փոխվում:

Իսկ խորհրդարանում ԱԺ նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ կառավարության կողմից ներկայացված նախագծերի ընդունումից հետո հանդիսավորությամբ հայտարարեց 30-օրյա արձակուրդի մասին, ինչն անշուշտ, հարուցեց պատգամավորների ուրախությունը, քանզի գոնե մեկ ամիս կհանգստանան թավշակրոնների նոր օյինբազություններից: Բայց Բաբլոյանը թեեւ զարմանալի, բայց հետաքրքիր մի բանաձեւ հնչեցրեց. «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»: Ինչեւէ, լավ է, որ ոչ բարեխիղճ պատգամավորներին նա շնորհակալություն չհայտնեց` ոմանց ականջը կանչի...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА