ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել 1988 թվականի փետրվար.Լ. Ալավերդյան

12.07.2018 18:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել 1988 թվականի փետրվար.Լ. Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով` Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացում այսօր Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել 1988 թվականի փետրվարի 20-ը: Ըստ  նրա, այս ամենը ստեղծում է այն տարօրինակ քնած իրավիճակը, որի մեջ այսօր հայտնված է Հայաստանը. «Մեր երկրում այսօր գործում երկու`փորձագիտական եւ դիվանագիտական  դաշտ, որտեղ քննարկվում է Արցախի հարցը:  Առաջին խմբում վաղուց եկել են այն եզրակացության որ նույն լեզվով կամ նույն կետից, անգամ 1994 թվականի Բիշքեքի արձանագրությունից  ուղղակի աբսուրդ է սկսվել:  Փորձագետների այն կարծիքը, որ ամեն ինչ պետք է սկսել նոր կետից, չի գտնում այնպիսի գործիքակազմը, որը հնարավորություն կտա, որ ամեն ինչ տանել դիվանագիտական դաշտ: Այսինքն` այսօր մենք ունենք ոչ թե փորձագիտական եւ քաղաքական , այլ դիվանագիտական փակուղի: Սա բոլորովին էլ մեղադրանք չէ, այլ իմ կողմից ողջունելի է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այդ գրագետ զգուշավորությունը, նա խոսում է կաուչուկի լեզվով եւ չեն կարող որեւէ խոցելի կետ գտնել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը: Նրա բնորոշմամբ, հակառակորդն իրականցնում է հաշվարկված քայլեր, այժմ նա Հայաստանին  ներքաշում է Նախիջեւանի սահմանում եւ այս ամենը հմտորեն կմիացնի Արցախի հարցին եւ ի լուր աշխարհի կհայտարաի, որ Հայաստանը ոչ միայն այս կողմից  ադրբեջանական  «տարածքների» հավակնություն ունի, այլեւ Նախիջեւանի մասով: Լարիսա Ալավերդյանը գրեթե վստահ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականություն այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չհիշեցնի, որ վերջինս Արցախի հարցը 1990-91 թվականներին մտցրել է այնպիսի հարթության մեջ, որն ամբողջությամբ  վտանգում է տարածաշրջանի եւ հայության  անվտանգությունը. «Առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի էլիտայի ժամանակ մտածել են կամ իրենց հուշել են, որ Հայաստանի անկախությունը կարելի է ճանաչել առանց Արցախի: Այդ ժամանակ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր»,-ասաց Լ. Ալավերդյանը:

«Եթե բանաձև անցկացնեք, որով Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ես live կմտնեմ, կասեմ՝ ապրեք, տղերք, հալալ է»․ Արմեն Աշոտյան

Դիտարկմանը, թե Մինսկի խմբի համանախագահներն արդյո՞ք կընդառաջեն որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ նման բան չի լինի.«Բոլոր համանախագահներն ասելու են այդ ամենը երկու կողմերի գործն է, ինչպես եղել է այս տարիների ընթացքում: Թե ում գործն է «Մադրիդյան սկզբունքները» մենք լավ գիտենք: Վարդան Օսկանյանը մինչեւ այժմ պարծենում է իր այս «գլուխգործոցով»: Բայց դրանք համանախագահների կողմից տրամադրվել էին որպես առաջարկություններ քննարկելու  համար: Այստեղ որեւէ քայլ չեն անելու` առնվազն հրապարակայնորեն, ինչ անելու են,կլինի այլ շերտերում»,-շեշտեց Լ. Ալավերդյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА