ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը

12.07.2018 03:47 ՄՇԱԿՈՒՅԹ
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 11-ին Իտալիայում անցկացվող «Երաժշտության ներքո» խորագիրը կրող երաժշտական փառատոնի եւ դաշնամուրային մրցույթի շրջանակներում կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը։ Որպես մենակատարներ հանդես կգան մոսկվայաբնակ մեր հայրենակից, ջութակահար Հայկ Կազազյանը եւ հայտնի կլարնետահար Շիրլի Բրիլը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

Համերգը կկայանա Հռոմի հանգույն օպերային թատրոններից մեկնում՝ 1732 թվականին բացված Teatro Argentina-ում։ Այն կառուցված է Պոմպեյի թատրոնի մի հատվածում։

«Երաժշտության ներքո» միջազգային փառատոն-մրցույթը կյանքի է կոչվում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։ Այն մեկնարկել է հուլիսի 9-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ը։ Փառատոնային համերգներն երաժշտասերներին հնարավորություն կտան ունկնդրելու ամենատարբեր երկացանկ՝ օպերայից, մինչեւ սիմֆոնիկ, դաշնամուրային եւ նվագախմբային գործեր։

Մրցույթ-փառատոնի նպատակն է ներկայացնել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպես նաեւ դասական արվեստում բացահայտելու նոր անուններ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА