ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փայտե պահակը կենդանանում է ու ծանոթանում աշխարհին. Առաջնախաղ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

12.07.2018 02:52 ՄՇԱԿՈՒՅԹ
Փայտե պահակը կենդանանում է ու ծանոթանում աշխարհին. Առաջնախաղ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս մեկ նոր հեքիաթով: Հուլիսի 22-ին բեմ կբարձրանա Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Սուրեն Սաֆարյանի ռեժիսուրայով: Ս․ Սաֆարյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս գործին։ Առաջին անգամ Ստ․ Զորյանի «Փայտե մարդը» ներկայացումը բեմադրել է 2009թ․-ին՝ Ուսումնական թատրոնում։ 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը  հիացրել է միջազգային փառատոնի հանդիսատեսին

«Ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք իրենց մեջ ներառում են մեկ կամ երկու հիմնախնդիր, Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթը արծարծում է բազում հիմնախնդիրներ: Այդ հիմնախնդիրներից յուրաքանչյուրը կարող են դառնալ մի առանձին ստեղծագործության նյութ: Հեքիաթը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընկերությունը, դավաճանությունը, սերը, հիասթափությունը, հարստությունը. այստեղ խոսվում է իրավունքի, գիտության, պատերազմի, մարդկային դաժանության, մի խոսքով, այն բոլոր երևույթների և զգացմունքների մասին, որը հատուկ է մարդ էակին», - պատմում է երիտասարդ բեմադրիչը: 

Խոսելով ներկայացման մասին՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ այս հեքիաթը ներկայացման համար շահեկան է նաև նրանով, որ այստեղ բոլոր գործող անձիք մարդիկ են. «Հեքիաթը զարգանում է փուլերով, որը հնարավորություն է տալիս գլխավոր կերպարին` փայտե մարդուն (Փիլակ), հայտնվել տարբեր իրավիճակներում, մի քանի անգամ ապրել ոգևորություն և հիասթափություն, ծանոթանալ կյանքի կողմից առաջադրված իր համար նոր հանգամանքների ու երևույթների հետ: Ամբողջ հեքիաթի ընթացքում համեմատական է տարվում Փիլակի (որին կարելի է համեմատել մարդկության մանկության հետ) և միջավայրի (այսինքն` մարդկության ներկայի) միջև: Այստեղից էլ երևում է, թե մարդկությունը ինչպիսի փոփոխություն է ապրել իր ծննդից մինչև այսօր:

Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են մյուս գործող անձանց կողմից, թվում են այնքան բնական ու ճիշտ, բայց բավական է այդ բոլորին նայել փայտե մարդու հայացքով և այդ բոլոր գործողությունները դառնում են հրաշալի և հաճելի կամ ահավոր և զարմանալի: Սա էլ մի ուրիշ հետաքրքրություն է տալիս ստեղծագործությանը: Հանդիսատեսին միանգամից երկու դիտանկյուն ունենալու հնարավորություն է տրվում»: 

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասանները: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА