ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱ-2018․ Խորվաթիան հաղթեց անգլիացիներին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

12.07.2018 00:49 ՍՊՈՐՏ
ԱԱ-2018․ Խորվաթիան հաղթեց անգլիացիներին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը: Խորվաթիայի հավաքականը լարված պայքարում անցած խաղում հաղթանակի հասավ Անգլիայի նկատմամբ ու եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ: Խաղի հաշիվը բացեց Տրիպյեն` գոլի հեղինակ դառնալով 5-րդ րոպեին: Երկրորդ կեսում խորվաթների կիսապաշտպան Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Խորվաթիայի հավաքականը կարողացավ հաղթանակ կորզել: 109-րդ րոպեին Մանջուկիչը դարձավ գոլի հեղինակ ու իր հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերեց եզրափակիչ:

Ռոնալդուի բոլոր գործողությունները «Կիևոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խորվաթիայի հավաքականը աշխարհի գավաթի տիտղոսը կվիճարկի Ֆրանսիայի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА