ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուվենտուսը» կլինի Կրիշտիանուի վերջին ակումբը. Մենդեշ

11.07.2018 20:51 ՍՊՈՐՏ
 «Յուվենտուսը» կլինի Կրիշտիանուի վերջին ակումբը. Մենդեշ

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ իտալական ակումբը կլինի վերջինը պորտուգալացի հարձակվողի կարիերայում։ 33-ամյա Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը։

Անգլիայի Պրեմիեր լիգայն կլինի հայկական հեռուստաեթերում

«Ես ուրախ եմ, որ Ռոնալդուն այսպիսի որոշում ընդունեց։ Այս թիմում նա կավարտի իր անհավանական կարիերան»,- Մենդեշի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 94 միլիոն եվրոյով։

9 տարում Ռոնալդուն դարձավ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի չորս գավաթ՝ երեքն անընդմեջ։

Իտալական ակումբը Ռոնալդուի համար երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА