ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարծում եմ` նախադեպը շատ տխուր է». պատգամավոր

11.07.2018 20:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կարծում եմ` նախադեպը շատ տխուր է». պատգամավոր

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի այն հայտարարությունը, որ ինքը «Կյանքի խոսքի» անդամ է, բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Շատերի կարծիքով` նման պատասխանտու պաշտոն զաբղեցնող անձը կարղ է իր կապերն օգտագործել եւ քարոզել իր կառույցի գաղափարախոսությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ խոսքով`
Հայ Առաքելական եկեղեցու դերը չի կարող է նվազել այս կամ այն անձի կամ աղանդավորական շարժման արդյունքում: Իսկ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի հայտարարության մասին պատգամավորն առաջին անգամ էր լսում.«Այս ամենի մասին առաջին անգամ եմ լսում: Որքան էլ ասենք, որ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, պետք է նկատի ունենանք, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ դրանով հպարտանում ենք: Նրանք ներգրավվելով որեւէ աղանդի մեջ, բնականաբար  մերժում են Առաքելական եկեղեցու դավանանքը, անշուշտ այս ամենը դատապարտելի է: Կարծում եմ` սա լրջորեն պետք է քննարկվի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ռ. Առաքելյանը:
Մեր զրուցակիցը չի բացառում, որ նման կառույցի հետեւորդները կարող են իրենց իշխանական լծակներն օգտագործել իրենց կառույցի քարոզչության համար.«Այս իմաստով դատապարտում եմ , այդպիսիք չպետք է զբաղեցնեն ՀՀ-ում շատ բարձր ու պատասխանատու պաշտոններ, քանի որ հնարավոր է նախադեպ ստեղծվի: Չէ որ մեր իշխանավորներն իրենց կեցվածքով , կենսագրությամբ նաեւ այս կամ այն շրջանակի համար օրինակ են: Այս առումով կարծում եմ նախադեպը շատ տխուր է»,-եզրափակեց պատգամավորը:

Փոխվարչապետի խորհրդականը մի քանի տարի հաշվառված է եղել նարկոդիսպանսերում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА