ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական ենթատեքստը չի բացառում, սակայն այս պահին նման բան դեռ չի տեսնում

11.07.2018 17:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքական ենթատեքստը չի բացառում, սակայն այս պահին նման բան դեռ չի տեսնում

Վերջերս Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո, վերջինիս ձերբակալության որոշում է ընդունվել: Չնայած, միջադեպի տուժողը հայտարարել էր, որ իրեն որեւէ մեկը չի հարվածել:
«Իրավունքը» ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ փորձեց պարզել, արդյո՞ք այս գործի հետեւում քաղաքական ենթատեքս չի տեսնում.«Գործն այս պահին գտնվում է քննության ընթացքում, այս պահին իրավական գնահատականներ տալու ժամանակ չէ: Նման գնահատականներ տալիս են իրավասու մարմինները: Այս պահին չեմ կարող ասել, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի: Թող լինեն իրավաբանական գնահատականներ, եթե պարզվի, որ իրականում մարդը մեղադրվում է հանիրավի, բնականաբար այդ դեպքում մեր կողմից կհնչեն նաեւ քաղաքական գնահատակներ: Սակայն այս պահին դեռ վաղաժամ է խոոսել քաղաքական ենթատեքստի մասին»,-նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ չի բացառում, որ լինի քաղաքական ենթատեքստ, բայց նման բան դեռ չի տեսնում, քանի որ  գործը գտնվում է իրավական լուծման հարթությունում:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА