ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատ Միզոյանի եւ թատրոնի ներկայացման տիկնիկի նմանությունն իրարանցում է ստեղծել

11.07.2018 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արարատ Միզոյանի եւ թատրոնի ներկայացման տիկնիկի նմանությունն իրարանցում է ստեղծել

Օրերս համացանցում տեղեկատվություն տարածվեց, թե Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին ՀՀ մշակույթի նախարարությունից կարգադրել են դադարեցնել Ն. Գոգոլի «Нос» ներկայացման բեմականացումը: Ըստ այդ տեղեկատվության` պատճառն այն է, որ գլխավոր տիկնիկին նմանեցրել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը սակայն պաշտոնապես հերքել է լուրը. «Ֆեյսբուքում, ավելի կոնկրետ «մշակակութային էջ» էջի միջոցով, տարածվել է տեղեկություն, իբրև թե մեր թատրոնը ստացել է կոնկրետ կարգադրություն ՀՀ մշակույթի նախարարությունից, որպեսզի մենք դադացնենք Նիկոլայ Գոգոլի «Нос» ներկայացման բեմականացումը: Մեր թատրոնը պաշտոնապես հերքում է նման տեսակի անգրագետ տեղեկությունը և ցանկանում ենք տեղեկացնել, որ մեզ ոչ ոք և ոչ մի կառույց ոչ մի հրահանգ չի տվել, ինչպես նաև ցանկանում ենք ավելացնել, որ այս ներկայացումը ոչ թե բեմականացման փուլում է, այլ արդեն մեկ տարուց ավելի է ինչ խաղում ենք մեր բեմում և հենց թավշյա հեղափոխության օրերին մեր թատրոնը այս ներկայացումով մասնակցել է Կրակովում (Լեհաստան) անցկացվող միջազգային փառատոնին և արժանացել է ամենաբարձր մրցանակներից մեկին»,- ասված է Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տարածած տեղեկատվության մեջ:

Իրավապահները կատարել են իրենց պարտականությունները. Արարատ Միրզոյանը՝ ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին

Լուրն իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում հերքել է նաեւ Արարատ Միրզոյանը եւ հավելել որ դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, ավելին` կգնար նայելու այդ ներկայացումը. «Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը: Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչո՞ւ եմ սրան անդրադառնում։ Ասեմ` որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին: Ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ»,- գրել է առաջին փոխվարչապետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА