ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

11.07.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊՐԵՄԻԵՐԱ

«Մոսֆիլմից» հայտնում են, որ կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովի բարձր հովանավորությամբ եւ Նիկոլի սցենարով նկարահանելու են «Отец солдата» նոր հեղափոխական դուխով մելոդրաման:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ (ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ` ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հիմա կասեք` խաչս էլ եմ ծախել, խաչ էլ չունեմ, բա մինչեւ բողոքավոր դառնալը ի՞նչս էիք պաչում…

 

ՊԱՅՔԱՐ ՏԱՌԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ (ԱԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՂԹԱՆՔԸ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ «ՏԱՌԱԿԱՆԻ» ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Փոխնախարարը ձերբակալվեց, տարոսը նախարարին…

 

ՌՈՒՍՆԵՐԸ` ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ (ՇՈՅԳՈՒԻՆ ՆԱՄԱԿ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Не буди лихо, пока оно тихо!

 

ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻ (ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳՅՈՒՄՐԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ)

Ըստ Գրողների միության` Սամվել Բալասանյանը աշխատում է «Ճակատիս «Քաղաքացիական պայմանագիր» գրելու ժամանակն է» աշխատության վրա:

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԱԻՆ-ՈԻՄ «ՏԱՌԱԿԱՆ» ԱՆՎԱՄԲ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում աշխարհ ա, ԱԻՆ-ը փոխանակ տառականների դեմ պայքարի, տառական ա բուծում:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՄՐԳԵՐՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լոխ լավ ա, համա լացս կյամ ա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА