ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԷՄԵՐԻԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ԹԻՄՈՒՄ

11.07.2018 23:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԷՄԵՐԻԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ԹԻՄՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Ֆուտբոլիստները հերթական մարզումն են անցկացրել Ունայի Էմերիի գլխավորությամբ: Մարզմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մահացել է «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Ս. Հակոբյանի մայրը

Էմերին զգալի փոփոխություններ է իրականացնում թիմում, համալրումներ է կատարում, ինչպես նաեւ՝ որոշակի դիրքային փոփոխությունների է ուզում գնալ, որը կազդի նաեւ Մխիթարյանի դիրքի վրա: Այսպես, BBC-իի թղթակից Դեւիդ Օրշտեյնի փոխանցմամբ՝ լոնդոնյան թիմում բուժզննում կանցնեն 2 ֆուտբոլիտ: «Սամպդորիայի» 22-ամյա պաշտպան Լուկաս Տորեյրան եւ «Լորյանի» 19-ամյա կիսապաշտպան Գենդուզի Մատեոն շուտով կդառնան «զինագործ»: Տորեյրան առանցքային դեր կխաղա լոնդոնյան թիմում, իսկ Գենդուզին մեծ հույսեր է ներշնչում: Արդեն իսկ «զինագործների» կազմն այս ամառ համալրել են դարպասապահ Բերնդ Լենոն, պաշտպաններ Սոկրատիս Պապաստատոպուլոսը եւ Շտեֆան Լիխտշտայները: Ի դեպ, Սոկրատիս Պապաստատոպուլոսի տեղափոխության հարցում Մխիթարյան-Օբամեյանգ զույգն իր ներդրումն է ունեցել: Լոնդոնյան թիմի նորեկը «Բորուսիայից» 16 մլն ֆունտի դիմաց տեղափոխվելուց հետո ասել է. «Շատ եմ խոսել Մխիթարյանի ու Օբամեյանգի հետ: Նրանք շատ լավ բաներ էին պատմում ակումբի մասին: Ասում էին, որ սա մեկ մեծ ընտանիք է: Եվ, իհարկե, ինձ կանչում էին այստեղ: Ոչ ամեն օր, բայց հաճախ զանգահարում էին ինձ ու համոզում գալ այստեղ»:

Ինչ վերաբերում է խաղային դիրքերի փոփոխությանը, ապա «Football London»-ը հաղորդում է, որ Էմերին մեծ հույսեր է կապում կիսապաշտպան Մեսուտ Օզիլի հետ եւ ցանկանում է թիմի խաղը կառուցել նրա շուրջ: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստից լավագույն որակները քաղելու համար իսպանացի մասնագետը որոշակի դիրքային փոփոխություններ է նախատեսում կատարել: Էմերին խաղալու է 4-2-3-1 մարտավարությամբ: Օզիլը խաղալու է 10 համարի դիրքում, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ աջից: Պիեր Էմերիկ Օբամեյանգը լինելու է հարձակման կենտրոնում, իսկ Ալեքսանդր Լյակազետը անհրաժեշտության դեպքում փոխարինելու է նրան: Հետաքրքիր դրվագ է Մխիթարյանի մասին հիշել «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով խոստովանել է, որ «Լիվերպուլը» մարզելու ժամանակ իր թիմում է ցանկացել տեսնել Հայաստանի հավաքականի ավագին. «2013 թվականին հեռախոսազանգ եմ ունեցել Մխիթարյանի հետ: Հետաքրքրված եմ եղել նրանով, ցանկանում էի հրավիրել «Լիվերպուլ»: Շատ լավ տղա է: Բայց նա տեղափոխվեց «Բորուսիա»: Երեւի զգաց, որ ֆիզիկապես դեռ պատրաստ չէ Պրեմիեր լիգայում հանդես գալուն, ուստի որոշեց որոշ ժամանակ ելույթ ունենալ Բունդեսլիգայում: Ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, արագ, քրտնաջան աշխատում է: Թոփ-ֆուտբոլիստ է Եվրոպայում»:

16-ամյա հայ մոդելը՝ ռուսական պոդիումում. կայացավ «Էստեթ նորաձեւության շաբաթը»

Հիշեցնենք, որ «զինագործների» առաջին հանդիպումը ԱՊԼ-ում կկայանա գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ օգոստոսի 11-ին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА