ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ախր, ես Ջորջ Քլունին չեմ». ՀՀ նախագահ

11.07.2018 23:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Ախր, ես Ջորջ Քլունին չեմ». ՀՀ նախագահ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնը, եւ ավանդական կարմիր գորգի վրայով քայլեցին բարձրաստիճան պաշտոնյաները, փառատոնի հատուկ հյուրերը, մշակութային, հասարակական բազմաթիվ գործիչներ: Ընդ որում` պարզվեց, որ մեր երկրի ամենաբարձր պաշտոնյաները բավական պարապ են, եւ շատերն էին շտապել մասնակցելու այս կինոտոնին: Ներկա էր ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` տիկնոջ հետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ այլք: Ինչ խոսք, թերեւս սա էր պատճառը, որ բեմից ավելի շատ խոսեցին թավշյա հեղափոխության, նոր Հայաստանի մասին, քան` կինոյի: Ավելին` պարզվեց, որ «Ոսկե ծիրանը» ոչ թե 15, այլ 1 տարեկան է, քանի որ հաղորդավարի դերում ներկայացած ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը որոշել էր հաճոյանալ կառավարության ղեկավարին եւ շեշտել, թե նոր Հայաստանում առաջին անգամ է կինոփառատոնը տեղի ունենում: Հատկանշական էր նաեւ այն, որ սովորության համաձայն, Նիկոլ Փաշինյանը չնայած անձամբ ներկա էր, բայց փառատոնը ողջունեց «լայվ» տարբերակով եւ հղեց իր տեսաուղերձը: Սա էլ արդարացնելու տարբերակը գտավ Հ. Պապյանը եւ շեշտեց, թե վարչապետի «լայվերը» ոչ միայն ժողովրդավարական մոտեցում է, այլ նաեւ` կինոմատոգրաֆիկ: Իր ուղերձից եւ իր հեղափոխությունը փառաբանող բեմից հնչած տեքստերից հետո Ն. Փաշինյանը հեռացավ դահլիճից: Իսկ Ա. Սարգսյանը մնաց մինչեւ վերջ եւ աստղերին հավասար ստիպված եղավ լուսանկարվել շատերի հետ: Վերջում էլ կատակեց. «Ախր, ես Ջորջ Քլունին չեմ»:

«Ական է դրված այս ընտրությունների տակ». Արմեն Ռուստամյան

Տպավորություն էր, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներից պարոն նախագահը երեխաների հետ պաղպաղակ ուտելուց, բուտերբրոդներ պատրաստելուց եւ երիտասարդների հետ քոչարի պարելուց հետո, ամենակարեւոր գործը, որ ի պաշտոնե պետք է աներ ու ամփոփեր իր պաշտոնավարման եռամսյակը, հոլիվուդյան ժպիտով` աստղերին հավասար լուսանկարվելն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА