ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

11.07.2018 22:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հուլիսի 3-ին Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին ներկայացրել է Երեւանի երկաթուղային հանգույցի ձեռնարկությունների աշխատանքն ու հնարավորությունները: Նախարարը այցելեց նոր կոնտեյներային հարթակն ու պահեստի տարածք, հետաքրքրվեց իրականացվող բեռնային գործառույթներով եւ փոխադրվող բեռների ծավալների ավելացման հնարավորություններով: Սերգեյ Վալկոն նախարարին ծանոթացրել է Ընկերության կողմից տարվող գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին: Ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն այցի ժամանակ նախարարին պատմել են երկաթուղում կիրառվող ախտորոշման մեթոդների եւ միջոցների, գիծը ստուգող հատուկ վագոնի աշխատանքի, ենթակառուցվածքի արդիականացման մասին: Մասնավորապես, ՀԿԵ ղեկավարը նշեց, որ տարվող աշխատանքն արդեն տվել է իր դրական արդյունքը` եթե 2008 թվականին, երբ Ընկերությունը նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, գծի գնահատականը կազմում էր 650 միավոր, ապա 2018-ին` արդեն 77 միավոր, ինչը վկայում է գծի վիճակի եւ անվտանգության մակարդակի էական բարելավման մասին: Լոկոմոտիվային դեպոյում նախարարին ներկայացրել են կատարվող վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների ամբողջական շրջանակը, վերականգնվող ջերմա- եւ էլեկտրաքարշերը, տարբեր արտադրամասերի աշխատանքներն ու սարքավորումը: Իսկ Ուսուցման ճանապարհային կենտրոնում Աշոտ Հակոբյանին պատմեցին կադրերի ուսուցման եւ վերապատրաստման, 54 հատուկ ուսուցման ծրագրերի մասին, որոնք թույլ են տալիս կադրերի պատրաստումն իրականացնել տեղերում, ծանոթացրեցին ուսումնական ձեռնարկներին: Արտադրական օբյեկտներ այցից հետո նախարարը ծանոթացել է Երեւանի երկաթուղային կայարանի աշխատանքին:

«ՄԻԱՅՆ ԱՅՆ, ՈՐ ԿԱՆ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԲԱՎԱՐԱՐ ՉԷ, ՈՐ ՆԵՐԴՐՈՂԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԳԱ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА