ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ՈՎ Է ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՄԲՈԽԸ

11.07.2018 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ՈՎ Է ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՄԲՈԽԸ

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարան ներխուժելուց հետո այս հարցն է ծագում` ինչ իրավունքով, մի՞թե այս ամենը ուղղված չէ Առաքելական եկեղեցու դեմ, եւ, ի վերջո, ինչու էր այդ օրերին լռում ոստիկանությունը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» լսեց տարբեր կարծիքներ:

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ քննարկումները շարունակվում են. երբ է այն արվել. «Հրապարակ»

ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ փաստեց, որ այստեղ մեծ կնճիռ կա, որը պետք է հարթվի, որի արդյունքում պետք է հոգեւոր կյանքը վերափոխվի, պետք է հարթվի նաեւ այն պատճառով, որ այս ամենը չվերածվի խայտառակության. «Հուսամ, մենք շատ լավ ենք պատկերացնում, որ Հայաստանն ավելի սեղմ սահմաններ ունի, քան Հայ առաքելական եկեղեցին, որը սփռված է ամբողջ աշխարհով մեկ: Երբ մենք ասում ենք` պայծառ ապագա ունենալու գրավականը հայ ազգի միասնականությունն է, ապա այս իրավիճակում չպետք է թույլ տանք, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայությունը հիասթափվի, այս ամենը մեզ ու մեր երկրին հարկավոր չէ: Այս խնդիրն իր լուծումը պետք է ստանա այնպիսի ճանապարհով, որը ձեռնտու կլինի մեր ժողովրդին, մնացած բոլորի խաղերին, իմ կարծիքով, պետք է դեմ գնալ: Այս բողոքի ակցիան չպետք է տեղի ունենա ֆիզիկական ճնշումներով շարունակություն:Պետք է  կանգ առնել սողոմոնյան որոշման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա քաղաքական գործընթաց ու զարգացում չէ: Պետք է նաեւ նշեմ, որ Մայր Աթոռում ցուցադրված Գեղարդն օրիգինալն էր, եւ խոսակցությունները, թե այն նվիրաբերվել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի` չի համապատասխանում իրականությանը»:

Օձունի եւ հարակից շրջանների հոգեւոր հովիվ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆԸ նշեց, որ ցավալի է տարել այն ամենը, ինչը վերջին օրերին կատարվել է եկեղեցու շուրջ. «Ցավում եմ, որ մարդիկ կարող են ներկայանալ որպես քրիստոնյաներ, հայ եկեղեցու զավակներ եւ ներխուժել եկեղեցի: Խորապես ցավում եմ այդ մարդկանց ոչ քրիստոնեական կեցվածքի համար,  այն ահաբեկչության նման կեղտոտ ներխուժում էր, խստագույնս դատապարտում եմ դրա կազմակերպիչներին: Անձնապես ճանաչելով որոշ մարդկանց, ցավում եմ, որ նրանք կարող են այդպիսի սխալ պահվածք որդեգրել: Այն ամենը, ինչ փորձում ենք նրանց հորդորել, ճիշտ ուղու վրա դնել, չեն ընդունում, մնում է խնդրել, որ իրենց զավակին վայել պահեն իրենց հոգեւոր ծնողների նկատմամբ: Խորը ցավ ապրեցի, տեսնելով, թե  ինչպես են բողոքողները Հովնան եւ Գեւորգ սրբազաններին հրմշտում, իրենց անհարգալից պահում հոգեւորականների եւ Վեհարանի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես կարելի է մտնել Դիվանատուն` Վեհափառի կառուցած շինություն եւ բոլորին անվանել ձրիակերներ եւ հայտարարել, թե այդ ամենի փոխարեն կարելի է մի սուպերմարկետ կառուցել, այսինքն, նրանց համար սուպերմարկետն ավելի կարեւոր է: Նրանց բարձրացրած հարցերն անլուրջ են, ամբողջությամբ հերյուրանք ու զրպարտություն մեր եկեղեցու նկատմամբ: Այս ամենն ուղղված է մեր բոլորիս դեմ: Վեհափառը մեր ազգի կյանքում մեծագույն վաստակ ունեցող անձերից մեկն է, մի թե մենք իրավունք չունենք սիրել մեր Վեհափառին եւ եկեղեցուն, թե միայն իրենք իրավունքներ ունեն:

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել տարբեր հյուրանոցներում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` նման դեպք Հայաստանում եղել է 1981-82 թվականներին եւ 2000 թվականին. «Ամեն ինչ պետք է կանոնակարգով տեղի ունենա, նախաձեռնության անդամները դրա հետ կապված որեւէ գաղափար չունեն: Պետք է ամեն ինչ որոշի հավատացյալների խումբը, այլ ոչ թե գա մի ամբոխ եւ փորձի հարցեր լուծել»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА