ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր Հայաստանում բացվել է խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտի» նոր էջ

11.07.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր Հայաստանում բացվել է խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտի» նոր էջ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ-բարեկամ խմբապետական ՀՀ էջն ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, բայց պարզվում է` ոչինչ չի փոխվել: Միայն թե, խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտի» նոր էջ է բացվել:

Երեւանում Նիկոլը պարտվեց

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս «ինստիտուտի» վառ օրինակներից է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը: Համայնքապետ ԿԱՐՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որն արդեն 15 տարի է պաշտոնավարում է, գյուղը դարձրել է սեփական «դուքյանը», որտեղ «չալաղաջ» պաշտոններին իր հարազատներն են նստած: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` գյուղի մշակույթի տան տնօրենի մահից հետո` համայնքապետը շտապել է տնօրենի պաշտոնակատար նշանակել աներձագին` ՌՈՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ: Ընդ որում` նա արդեն 2-3 տարի է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, քանի որ բարձրագույն կրթություն չունի եւ չի կարող տնօրեն դառնալ: Բայց սա դեռ ամենը չէ, գյուղի նորաբաց մանկապարտեզը, թեպետ դեռ չի աշխատում, սակայն արդեն ունի տնօրեն` ի դեմս գյուղապետի հարսի` ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ: Նորգետաշենցիները դժգոհ են այս նշանակումից եւս, քանի որ Ա. Գեւորգյանը մանկապարտեզում աշխատելու փորձ չունի: Ինչեւէ, խնամիների նկատմամբ գյուղապետն, իրոք, հատուկ վերաբերմունք ունի, քանի որ իրեն տեղակալ է նշանակել փեսայի եղբորը` ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Եվ, վերջապես, ամենաբարձր աշխատավարձով մի հարմար գործի էլ գյուղապետը նշանակել է հորը` ԼՅՈՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: Այնպես որ, իրավիճակն առնվազն Ներքին Գետաշենում չի փոխվել: Իսկ ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս հարցում էլ էր ճիշտ, երբ շեշտում էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել` շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА