ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

10.07.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆ

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ սփյուռքի նախարարի` Գյումրիում դոմիկների վերաբերյալ արված հայտարարությունից պարզ է դառնում, որ նա տուն-տունիկ խաղալու փուլից անցում է կատարում դոմիկ-դոմիկ խաղալուն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԱՐԴԵՎԱՌԻ ԽԵՐԸ

Ըստ ԱԱԾ-ի` հուլիսի 8-ին Առաքել Մովսիսյանը (Շմայս) ինքնակամ ԱԱԾ է հանձնել երեք ջրային ավտոմատ եւ երկու ատրճանակ, իսկ ամբողջ օրվա ընթացքում Երեւանից եւ մարզերից ԱԱԾ աշխատակիցները 1295 անօրինական տարբեր տրամաչափի ջրային զինատեսակներ են բռնագրավել: Ամբողջ զենքն ուղարկվել է փորձաքննության:

 

ԱԱԾ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Քանի որ հանգստյան օրերին մարդ չենք բռնում, այդ օրերը հայտարարում ենք բլոտի օրեր:

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

– Ես Վալերն եմ Օսիպյան:

 

ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ ինչքան էլ Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքներում Նիկոլ Փաշինյանին լայքի, մեկ ա, Նիկոլը Արթուրիկին հավանում չի՜…

 

Ո՞ՒՐ Է ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Վոյինի» գրասենյակից հայտնում են, որ նա Հայաստանից չի փախել, այլ ուղղակի Հայաստանի իրավապահներին եւ փաստաբաններին չվստահելով` գնացել ա եվրոպական որակի ուչաստկովի բերի, որ իր շահերը պաշտպանի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА