ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի այցն Ախալքալաքում ո՛չ ջրամատակարարման հարց է լուծել, ո՛չ էլ ճանապարհների խնդիր

10.07.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նիկոլի այցն Ախալքալաքում ո՛չ ջրամատակարարման հարց է լուծել, ո՛չ էլ ճանապարհների խնդիր

Չնայած նրան, որ Ախալքալաքի շրջանում փողոցները շարունակում են վատթար վիճակում մնալ, արտագաղթն ու հայապահպանության խնդիրները մնում են օրակարգում, բայց ջավախահայությունը ոգեւորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից: Թե ինչ են ակնկալում հայաստանյան նոր իշխանություններից, այդպես էլ հստակ չկարողացանք պարզել: Իսկ տեղի խնդիրների մասին զրուցեցինք Ախալքալաքի քաղաքապետ ՅՈՒՐԻԿ ՈՒՆԱՆՅԱՆԻ հետ: Ի դեպ, նա էլ բացառություն չէր եւ նախ ողջունեց հայաստանյան քաղաքական փոփոխությունները:

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Շարմազանով

ԻՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

– Բոլորս ողջունում ենք այդ փոփոխությունները` հասկանալով, որ Հայաստանը եղել է լճացման մեջ: Իսկ այսօր մեծ թափով արդեն զգացվում են այդ փոփոխությունները: Ոչ միայն Ախալքալաքի, այլ մեր շրջանի ամբողջ ազգաբնակչության, աշխարհով մեկ ցրված հայերի միակ երազանքն է եղել, որպեսզի մեր երկիրն իրոք զարգանա ժողովրդական ճանապարհով, որ մեր հայ ազգը, որը կարող է միշտ կերտել, առաջ շարժվի, լճացումից դուրս գա, զարգացման էտապներ ապրի: Մենք համոզված ենք, որ լավ արդյունքների պետք է հասնենք:

– Իսկ այդ փոփոխություններից ի՞նչ սպասումներ կարող է ունենալ Ախալքալաքի բնակչությունը:

– Բնակչությունն իհարկե լավ է տրամադրված, սպասելիքներ ունի Հայաստանի նոր իշխանություններից, եւ մենք համոզված ենք, որ լավ է լինելու:

ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏԸ ՕԳՈՒՏ, ԹԵ՞ ՎՆԱՍ Է ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ

– Ախալքալաքում մշտապես գերխնդիր է եղել արտագաղթի հարցը: Վերջին տարիներին ինչպիսի՞ն է իրավիճակը:

– Եթե համեմատենք 90-ական թվականների սկզբների հետ, իհարկե, վերջին տարիներին գրեթե կանգ է առել: Տեսնում ենք, որ առաջընթաց կա, սոցիալական պայմանների բարելավում կա, եւ ժողովուրդը մտածում է մնալու եւ աշխատելու մասին: Իսկ արտագաղթը պայմանավորված է միայն ու միայն սոցիալական պայմաններով, աշխատանք չլինելու պատճառով, ոչ մի ուրիշ նախապայման գոյություն չունի, ինչը կստիպեր մարդուն թողնել հայրենի հողը եւ գնալ օտար երկրներում աշխատելու: Ընդ որում` միայն մեր շրջանում չէ այդպես, այլ ամբողջ Վրաստանում է` ե՛ւ հայ ազգի մեջ է տարածված արտագաղթը, ե՛ւ վրացիների մեջ: 

– Թուրքիան եւ Վրաստանը բացել են սահմանային նոր անցակետ` «Աքթաշ-Կարծախ» անցակետը: Կարծախի սահմանային անցակետը` Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում է: Հետաքրքիր է` այն ի՞նչ հետեւանքներ ունեցավ տեղի հայության վրա:

– Լրիվությամբ դեռ չի աշխատում այդ գիծը, բայց երբ ամբողջ թափով աշխատի,  անպատճառ կունենա իր դրական դերը, որովհետեւ ինչքան հոսքը, անցուդարձը շատ լինի դեպի շրջան, այնքան տուրիզմի զարգացման հնարավորությունները կմեծանան հետագայում: Իհարկե, արդեն զգացվում է, որ ավելի շատ հյուրեր են գալիս ու գնում, դրանով էլ պայմանավորված` սոցիալական պայմանները մարդկանց բարելավվում է:

– Ե՞րբ են բարելավվելու Ախալքալաքի ճանապարհները...

– Պլանավորված ամեն ինչ անում ենք բոլոր ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու համար: Մեր ժողովրդի հիմնական խնդիրներից է ճանապարհի հարցն ու ջրամատակարարման խնդիրը: Հուսանք` տարեցտարի կկարողանանք այդ խնդիրները թեթեւացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА