ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում ՀՀ դեսպանը դարձել է «դուխով» նիկոլակա՞ն

10.07.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վրաստանում ՀՀ դեսպանը դարձել է «դուխով» նիկոլակա՞ն

Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում նշվեց ավանդական դարձած տոներից մեկը` մեծն աշուղ Ջիվանու օրը: Հատկանշական էր այն, որ ի տարբերություն նախորդ դեսպանների, որոնք վերջին տարիներին չէին բարեհաճում անձամբ մասնակցել տոնին եւ շնորհավորել կարզախցիներին, Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԸ եկավ եւ բեմից էլ ողջունեց ներկաներին: Ընդ որում` պարզվեց, որ ՀՀ սահմանից այն կողմ գտնվող դեսպանի կյանքում էլ է իրավիճակ փոխվել: Թեպետ միջոցառմանը ներկա էին ՀՀ եւ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորներ, բայց Ռ. Սադոյանը բեմում հայտնվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ: Ավելին` իր խոսքն էլ փոխանցեց նրան: Դ. Խաժակյանն էլ ոգեւորված` իրեն այդքան կարեւորելու դեսպանի ցանկությունից` ջավախահայերին խոստացավ լավ նորություններ: Թե ինչ տեսքով, դժվար է ասել, որովհետեւ Ախալքալաքում ապրող հայերի ծանր պայմաններում, հաստատ հայաստանյան ԱԱԾ լուրերով չես կերակրի: Ինչեւէ, հավելենք, որ միջոցառման ներկաների տրամադրության անկումը նկատեց նաեւ դեսպանը եւ անցավ նիկոլական մեթոդների` ասելով. «Ժողովուրդ ջան, ձեր տրամադրությունն իմ դուրը չի գալիս, դուխով»:

Այս պահին Երեւանի բնակչության 56.35 %-ին հանգիս կարելի է համարել «սեւեր»

«ԻՆՉ-ՈՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՆ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր եւ դիվանագիտորեն նիկոլական դարձած դեսպան Ռ. Սադոյանի հետ էլ միջոցառումից հետո` առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»:

– Պարոն դեսպան, ի պաշտոնե այս ընթացքում Ձեզ ի՞նչ հաջողվեց իրականացնել` հայ-վրացական բարեկամության բարելավման, վիրահայության եւ ջավախահայության խնդիրների նվազեցման համար:

– Դեռ 7 ամիս է, ինչ աշխատում եմ որպես դեսպան: Եթե հիմա այս ամենի մասին խոսենք, շատ ժամանակ կխլի մեզնից: Ընդամենը կասեմ, որ աշխատում ենք, կատարում ենք մեր գործը: Ինչ-որ յուրահատուկ բան չենք անում, փորձում ենք պարտաճանաչ կատարել մեր աշխատանքը: Այդքանը:

– Հայաստանյան քաղաքական փոփոխությունները որեւէ կերպ ազդեցի՞ն հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների վրա:

– Իհարկե ոչ: Բայց ինձ թվում է` ընդամենն էլ ավելի կլավանան հայ-վրացական հարաբերությունները:

ԼԱՐՍՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԹԵԹԵՎԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

– Ինչ-որ կոնկրետ սպասումներ, ակնկալիքներ ունե՞ք հայաստանյան նոր իշխանություններից:

– Դուք մի մոռացեք, որ ես քաղաքականության մեջ չեմ: Ինքս դեսպան եմ, ոչ քաղաքանացված մարդ: Սպասելիքներս այն է, որ իմ երկրի, իմ ժողովրդի համար էլ ավելի լավ կլինի: Միայն այսքանը կարող եմ ասել:

– Հայկական տասնյակ բեռնատարներ այս օրերին մնում են «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Մամուլում լայնորեն շրջանառվում է, որ «Վերին Լարսը» չի կարողանում կառավարել ռուս-վրացական սահմանն անցնել ցանկացողների հոսքը: Ի՞նչ իրավիճակ է այս պահին:

– Խնդիրը նաեւ մեր վերահսկողության տակ է, այսինքն` մեր դեսպանության աշխատողները շատ հաճախակի լինում են այնտեղ: Ընդամենը մեկ ժամ առաջ զրուցել ենք նրանց հետ, բավականին վիճակը թեթեւացել է: Մի քանի օր առաջվա համեմատ, երբ 300-350 հայկական համարներով մեքենա էր կուտակված, մեզ տեղեկություն տվեցին, որ այժմ կա տերմինալում մոտ 35-40 մեքենա, եւ նույնքան էլ հայկական համարներով մեքենաներ կան ճանապարհին:

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է

– Տեւական ժամանակ է, ինչ նոր ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման վերաբերյալ պաշտոնական բանակցություններ են ընթանում: Հնարավո՞ր է, որ վերջապես լուծվի Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհի հարցը:

– Իհարկե, կան բանակցություններ, եւ դրանք դեռ ընթանում են:

– Իսկ ե՞րբ արդյունք կլինի:

– Արդյունքներ, ինձ թվում է, երեւի տարերվերջին կունենանք:

– Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել:

– Արդեն շատ եղավ, էլ չեմ պատասխանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА