o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

10.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Երեկ լրացավ 3 ամիս այն օրվանից, ինչ նախագահ Արմեն Սարգսյանը երդումով ստանձնեց իր լիազորությունները: Այդ 90 օրը լեցուն էին տարբեր տեսակի սրտաճմլիկ տեսարաններով, սակայն այդպես էլ ոչ մի դեպք չտեսանք, որ Արմեն Սարգսյանը առարկություններ ներկայացնի օրենսդիր կամ գործադիր իշխանության որեւէ որոշման վերաբերյալ, կամ էլ իրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված արբիտրաժային գործառույթ:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Թե ինչ մեթոդներով Նիկոլ Փաշինյանն իրականացրեց իր «թավշյա» հեղափոխությունը, բոլորիս աչքի առաջ էր: Մարդկանց տեղաշարժի ազատության համատարած ոտնահարումներ, որոնց վերաբերյալ Արմեն Սարգսյանը ոչ մի անգամ չհայտնեց իր դժգոհությունն ու անհամաձայնությունը: Մյուս մեթոդը ընտրված մարդկանց նկատմամբ ապօրինի ճնշումներն են, որոնք կարելի է կոչել  «թավշյա տեռոր», սակայն դրա վերաբերյալ էլ մեր ժպտերես նախագահը լուռումունջ մնաց` անտեսելով այն, որ նման մեթոդները անընդունելի են, ինչպես Սահմանադրության, այնպես էլ` տարրական բարոյականության տեսակետից: Երդմնակալության արարողության իր ելույթում Արմեն Սարգսյանը հիմնական շեշտը դնում էր ամբողջ հայության միասնության, ինչպես նաեւ քաղաքացիների ակտիվ դիրքորոշման վրա. «Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք եւ աշխատենք միասին»: Բայց ջրբաժանների, սեւի եւ սպիտակի բաժանման պրակտիկայում, որը թավշակրոնների ամենօրյա գործելակերպն է, ՀՀ նախագահը չհակադրեց ոչինչ: Եվ այս պահին էլ, երբ մոլեռանդ խաժամուժը Էջմիածնում արդեն ներխուժում է Վեհարան, մեր նախագահը կրկին լուռ է, թեեւ երդմնակալության օրը հանդիսավորապես հայտարարել էր. «Մեր ազգային միասնության ամենակարեւոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը: Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման եւ մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ»:

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐՀԻՇԵՆ ԱՅՍ ՕՐԸ

Երկրում հակասահմանադրական գործընթացներին հակադրվելու փոխարեն մեր ժպտերես նախագահը զբաղված է Մոսկվայում, Վաշինգտոնում  եւ  այլ մայրաքաղաքներում հենարաններ փնտրելով: Ինչ-որ բարյացակամության ժեստեր նա ստանում է եւ միաժամանակ նաեւ առաջ է տանում ՀՀ նախագահի լիազորություններն ընդարձակելու միտքը: Վերլուծաբանները նաեւ խոսում են այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը դառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի մրցակից: Սակայն Արմեն Սարգսյանը գործում է այնպես, կարծես թե, առջեւում մի հավերժություն ունի, մինչդեռ միջոցների մեջ խտրություն չդնող թավշակարոնները, միգուցե, մի օր էլ որոշեն, որ Հայաստանին նախագահ առհասարակ պետք չէ, եւ սահմանադրական այդ փոփոխությունը դնեն հանրաքվեի` հենց ենթադրյալ արտահերթ ընտրությունների օրը: Սակայն, երեկվա օրը ուշագրավ էր նաեւ նրանով, որ մեկմիլիոնանոց մայրաքաղաքի բնակչության կողմից ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Ճնշումն առանց մեթոդների խտրության սկսվել էր դեռ մայիսից, եւ այդ ընթացքում քանիցս օգտագործվել են եւ հանրային եթեր տրվող մանիպուլյացիոն ամենաանընդունելի տեխնոլոգիաների հնարքները: Այն հնարքները, որոնք թույլատրելի կլիներ կիրառել  թուրքերի եւ ադրբեջանցիների նկատմամբ, բայց ոչ երբեք ներքաղաքական պայքարում: Ի վերջո, թավշակրոնները հասան նրան, որ Տարոն Մարգարյանը տեղի տվեց այդ հակասահմանադրական ճնշումներին, եւ ուզուրպատորների համար ճանապարհը դեպի դիկտատուրա, այլեւս ոչ մի խոչընդոտ չունի: Ընտրություններին էլ մայրաքաղաքի վարչական բոլոր լծակներն իրենց ձեռքում են լինելու: Սակայն քարոզչական թմբիրից երեւանցիները, հավանաբար, դուրս կգան դեռ մինչեւ այս ամառվա վերջ, կամ աշնան ամենասկզբներին: Եվ դուրս կգան տարրական պատճառով` շաբաթներով եւ ամիսներով չհավաքվող աղբի անտանելի գարշահոտությունից: Ու նաեւ` հակասանիտարիայի այլ հետեւանքներից, ի դեմս վարակ տարածող կրծողների, ճանճերի եւ այլ ոչ համակրելի արարածների: Եվ այդ ժամանակ, թերեւս, նրանք կարոտով կհիշեն այն քաղաքապետին, ում հրաժարականի առնչությամբ հիմա քիչ է մնում տոնախմբություն անեն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА