ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղափոխության ալիքը Գրողների միությանը դեռ չի՞ հասել

10.07.2018 11:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխության ալիքը Գրողների միությանը դեռ չի՞ հասել

Վաղը` հուլիսի 11-ին, տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) 18-րդ համագումարը, որի ընթացքում կկայանա ՀԳՄ նախագահի ընտրությունները: Թեպետ ՀԳՄ նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց դեռ այս կառույցը ղեկավարել ցանկացող այլ գրողների անուններ` բացի միության գործող նախագահ Էդվարդ Միլիտոնյանից, չեն շրջանառվում:

Հեղափոխության ալիքը չհասավ գրողների միություն. Միլիտոնյանը վերընտրվեց

Իհարկե, հնարավոր է, որ այլ թեկնածուներ հայտնվեն հենց համագումարի ժամանակ, բայց միության կուլիսներում արդեն հստակ խոսվում է` այլ թեկնածու ի հայտ չի գալու, քանի որ այդպես է հրահանգված`  Միլիտոնյանը միությունը կնախագահի եւս մեկ ժամկետ, ուստի` այլ գրողներ չեն համարձակվել, կամ էլ` անիմաստ ժամանակի վատնում են համարել առաջադրելու իրենց թեկնածությունը:

Ստացվում է` հեղափոխության ալիքը Գրողների միությանը դեռ չի հասել, ինչը պարզ կդառնա երկու օրից` համագումարի արդյունքներից հետո:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА