o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարիճ, այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են. Հուլիսի 8-ի աստղագուշակ

08.07.2018 08:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կարիճ, այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են. Հուլիսի 8-ի աստղագուշակ

Խոյ

Հանուն առաջնային գործերի, աչքաթող մի արեք 2-րդայինը, քան որ հենց այդ երկրորդական գործերից է կախված ձեր ֆինանսական բարեկեցությունը: Սիրելիի հետ պաշտոնական կամ վիրավորված տոնով մի խոսեք, դա լարում է հարաբերությունները, ընդհանրապես, նայեք ձեր ներսը, հասկացեք՝ ինչ եք ուզում, շարժվեք առաջ:

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

Ցուլ

Խանդը մի կողմ դրեք սիրելիի հետ հարաբերություններում, դա կործանարար է, փորձեք վստահել դիմացինին: Երկարատև ճամփորդություն է սպասվում, որին դուք շատ երկար եք սպասել:

Երկվորյակ

Ձեր առաջ նպատակներ դրեք ու շարժվեք առաջ, միայն այդ կերպ է  հնարավոր առաջ  գնալ, հակառակ դեպքում ոչնչի չեք հասնի, քանի որ ժամանակ առ ժամանակ ծուլությունը հաղթում է աշխատասիրությանը:

Խեցգետին

Սեր առաջին հայացքից. Ահա ինչ են հուշում աստղերը Խեցգետիններին: Դուք երկար եք սպասել ձեր 2-րդ կեսին, հիմա ամեն ինչ ձեր օգտին է դասավորվում:

Առյուծ

Դուք հեշտությամբ եք անցնում թույլատրելի սահմանը, ինչը դուր չի գալիս ձեր շրջապատին, եթե չփոխվեք, մի պահ կզգաք, որ մնացել եք միայնակ:

Կույս

Բիզնես ծրագրերում հաջողության կհասնեք, աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ֆինանսական հարցերում և ամեն  ինչ կհաջողեք:

Կշեռք

Այնքան տարված կլինեք աշխատավայրում խնդիրներով, որ անձնական հարցերը կարգավորելու ժամանակ չեք ունենա: Բայց փորձեք թեկուզ քիչ, բայց ժամանակ տրամադրել նաև ընտանիքին:

Կարիճ

Այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են: Ցանկացած բան ձեր ուզածով է ավարտվում, չկա մի ցանկություն, որ այս պահին չկարողանաք  իրականացնել:

Աղեղնավոր

Հրատապ մի քանի հարցեր կառաջանան, որոնք կպահանջեն ձեր ողջ ուշադրությունը, բայց դուք բավական ուժեղ եք և կարող եք հաղթահարել ամեն բան:

Այծեղջյուր

Աստղերը ձեզ համար հետաքրքիր հանդիպում են կանխատեսում, եթե անգամ դա չվերածվի սիրային հարաբերության, լավ ընկեր դուք հաստատ ձեռք կբերեք:

Ջրհոս

Դուք շատ ագրեսիվ տրամադրությունների մեջ եք, պատճառը ձեր շրջապատի մարդիկ են, որոնք փորձում են ձեզ ղեկավարել, իսկ դուք չեք ուզում դա թույլ տալ, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտի:

Ձկներ

Աստղերը խորհուրդ են տալիս անձնական ու ֆինանսական հարցերի մասին այլ մարդկանց հետ չխոսել, անգամ եթե որևէ ասպարեզում հաջողություն եք գրանցել, ուրախացեք, բայց ցածրաձայն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА